Արցախ

Ընտրություններ

«Հայ Ազգային Կոնգրես» logo «Հայ Ազգային Կոնգրես»

  • Մեր առաջնային գործն է լինելու անվտանգության վերականգնումը, տարածաշրջանային կայունության ապահովումը եւ ղարաբաղյան հակամարտության աստիճանական կարգավորումը, բոլոր հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։ 
  • Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների օգնությամբ պետք է ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների (Confidence Building Measures) բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն  երկու պետությունների միջեւ վստահության բավարար պաշար՝ Զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։ 
  • Կնքելով պայմանագիրը՝ հակամարտող կողմերը կստանձնեն ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու միջազգային պարտավորություն, կամրապնդեն հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ զորքերի  մանդատը, կվերացնեն հաղորդակցման  ու տրանսպորտի ուղիների գործածության բոլոր արգելանքները, կստեղծեն Արցախի ժողովրդի համար անվտանգ ապրելու, ինքնակառավարում իրականացնելու, տնտեսության զարգացման եւ միջազգային ներդրումների հնարավորություններ։
  • Պետք է սկսվի վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների երկրորդ, երկարաժամկետ փուլը, որի վերջնական նպատակը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը, առաջին փուլումչլուծված մյուս վիճահարույց հարցերի կարգավորումը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Միջազգային իրավունքի ընձեռած բոլոր մեխանիզմներով հետամուտ ենք լինելու ագրեսիայի ընթացքում ռազմական հանցագործությունների և հանցագործների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն։
  • Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։
  • Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։
  • Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Ջանք չենք խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:
  • Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
  • Մենք Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն ենք համարում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը: Երաշխավորելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:
  • Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։
  • Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:

«Պատիվ ունեմ» դաշինք logo «Պատիվ ունեմ» դաշինք

  • Ադրբեջանը պետք է առերեսվի երեք անգամ Արցախի դեմ պատերազմ հրահրելու փաստի և դրա հետևանքների հետ:
  •  Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության համատեքստում իր առավելապաշտական քաղաքականությունից: 
  • Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումն ու տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է բացառապես Արցախի բնակչության անվտանգության ու բոլոր հիմնարար իրավունքների հարատև ապահովման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների ճանաչման միջոցով: 
  • Ադրբեջանը պետք է վերադարձնի պատերազմի ընթացքում օկուպացված տարածքները: 
  • Հայաստանյան համապատասխան կառույցները միջազգային կազմակերպություններում պետք է ակտիվ գործունեություն ծավալեն՝ ապահովելու համար 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի, դրա ընթացքում ահաբեկչական խմբավորումների ներգրավման, քաղաքացիական օբյեկտների՝ բնակելի շենքերի, հիվանդանոցների, սրբավայրերիհրթիռակոծումների, չթույլատրված զինատեսակների կիրառման, այդ ամենի արդյունքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փորձի դատապարտումը: 
  • Միջազգային կառույցներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության, այլ պետական մարմինների գործունեության արդյունքում պետք է այդ կառույցների ճնշումների միջոցով Արցախին վերադարձվեն օկուպացված Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքները, Շուշի և Հադրութ քաղաքները: Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանը Արցախում՝ հասնելով դրանց ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի հաստատմանը: 
  • Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի Արցախի ենթակառուցվածքների ու շինությունների վերականգնմանը, Պաշտպանության բանակի վերակառուցմանը, պաշտպանական դիրքերի ձևավորմանն ու ամրապնդմանը, բոլոր փախստականների՝ բնակության  վայրեր վերադարձին, նրանց համար կենսպայմանների ու անվտանգության երաշխիքների ձևավորմանը: 
  • Հայաստանը պետք է առավելագույն նպաստ բերի Հայաստանի և Արցախի հանրությունների միասնության ամրապնդմանը։

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն

  • Նպաստել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջն ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող համազործակցությանը։
  • Նպաստել հետպատերզմյան ճգնաժամի վերացմանը, ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության երաշխավորությունը բառի ուղիղ իմաստով պետական սահմանների պաշտպանության երեշխավոր դիտելով ֆիզիկապես Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում գտնվող յուրաքանչյուր մարդու։
  • Արցախյան երկրորդ պատերազմի, հայկական կողմի մեծաթիվ զոհերի ու վիրավորների եւ Հայկական պետականության տարածքային կորուստների վերաբերյալ քննության անցկացման պահանջում։
  •  Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտության հիմքում ընկած է ազգային ինքնորոշման իրավունքը՝ որի խոսուն վկաներն են Արցախն հայերով բնակեցված լինելու բազմադարյա իրողություններն եւ հայկական մշակույթային կոթողները եւ հետեւաբար նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991թ-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։
  • Ստանձնել  Արցախի Հանրապետության բնակչության կյանքի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կարգավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը ի դեմս Հայաստանի Հանրապետության, նպաստել հետպատերազմյա ճգնաժամով պայմանովորված նշված դերի ամրապնդմանը։ Կուսակցության քաղաքականությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա։
  • Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազագույնը երեք անգամ, բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ն Նախիջևանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր զորամասերի հրամանատարների, սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձը։
  • Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորականների և կամավորականների ընտանիքների համար սահմանել ցմահ ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով։
  • Ցուցաբերել նյութական, բարոյական եւ հոգեբանական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ և Արցախյան պատերազմներում հաշմանդամ դարձած անձանց, նահատակված անձանց ընտանիքներին, Արցախյան պատերազմների հետեւանքով տներն ու բնակվայրերը կորցրած ընտանիքներին, ովքեր բնակություն են հաստատել ՀՀ-ում։
  • Հայրենական Մեծ, 1992-94թթ-ի Արցախյան, 2016թ-ի ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակիցների համար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մարդատար տրանսպորտից օգտվելը դարձնել անվճար։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

  • Կնախատեսվի Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմակայանի կայազորի տեղակայում, որը կապահովի Արցախում գտնվող խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, կերաշխավորի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների անվտանգությունը: 
  • ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից պետք է լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, միջազգային իրավունքի այլ իրավախախտումների համար միջազգային իրավական և անհրաժեշտ քաղաքական գործընթացների նախաձեռնումը և դրանց հետևողականորեն՝ մինչև տրամաբանական ավարտ հասցնելը։
  • Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կենսագործում՝ «Անկախացում֊Միացում» կամ «Միացում» ճանապարհով: Ինքնորոշման իրավունքի կենսագործման և Արցախյան հակամարտության հայանպաստ լուծման համար անհրաժեշտ միջազգային իրավական գործիքների կիրառում: 
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների վերականգնում և Արցախի շահերի պատշաճ ներկայացում: 
  • Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում: 
  • Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունների ներդաշնակեցում: Հայաստանի և Արցախի սոցիալ տնտեսական միջավայրի, ենթակառուցվածքների ամբողջական ինտեգրացիա։ Արցախի բնակչության քանակի շարունակական ավելացում։
  • Միջազգային իրավասու կազմակերպություններում ու վեհաժողովներում հայանպաստ բանաձևերի ընդունմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների կատարում: Միջազգային մակարդակով ազդեցիկ պետությունների և կազմակերպությունների մոտ Արցախի հարցով հայանպաստ դիրքորոշում ձևավորելունն ուղղված անհրաժեշտ իրավական, դատական, գիտական միջոցառումների իրականացում։  
  • Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության դեմ միջազգային իրավական (դատական) գործընթացների զարգացում:
  • Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ ագրեսիայի շրջանակներում ներգրաված վարձկանների հիմքով նրանց դեմ միջազգային իրավական (դատական) գործընթացների նախաձեռնում: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչության ֆինանսավորման հիմքով նրանց դեմ միջազգային իրավական (դատական) գործընթացների նախաձեռնում: 
  • ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից պետք է լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, միջազգային իրավունքի այլ իրավախախտումների համար միջազգային իրավական և անհրաժեշտ քաղաքական գործընթացների նախաձեռնումը և դրանց հետևողականորեն՝ մինչև տրամաբանական ավարտ հասցնելը: 
  • Մեղրի-Իրան-Արցախ մշակութային հանգույցի ձևավորում։ Արցախում և Հայաստանի մարզերում պետք է ստեղծվեն տարածաշրջանային համապատասխան ենթակառուցվածքներ,  որոնք ապահովելու են կապը գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ։

Հանրապետություն կուսակցություն logo Հանրապետություն կուսակցություն

  • Արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ առաջնայնությունը համարում ենք Արցախի հարցի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը, անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների մշակմանը: 
  • Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ինքնորոշման իրավունքի գերակայությամբ։
  • Ելնելով Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակից՝ պետք է հստակեցնել ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական ոլորտներում:
  • «Հանրապետություն» կուսակցությունը կողմ է դիֆերսիֆիկացված արտաքին քաղաքականությանը, որ կենսական է Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների այլընտրանքային ուղիների ձևավորումը «Հանրապետություն» կուսակցությունը գերակա է համարում առաջիկա տարիների համար։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

  • Մեր գերնպատակն է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ վերականգնելով նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով տարածքային ամբողջականությունը: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով:  

«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo «Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն

  • Հասնել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի և կայացած փաստի միջազգային ճանաչմանը: 
  • Հասնել Հադրութի, Շուշիի և նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի՝ խաղաղ բանակցային ճանապարհով: 
  • Ապահովել Հայաստանի ու Արցախի միջև անխափան կապի երկարատև ու անվտանգ ուղիներ։
  • Հասնել տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության համար անհրաժեշտ միջավայրի և հարաբերությունների ձևավորմանը:
  • Նախաձեռնել ներհայկական մասնակցային քննարկումներ, որոնց ընթացքում հայ հասարակական-քաղաքական շրջանակներն ի վերջո պետք է որոշում կայացնեն Արցախի կարգավիճակի վերաբերյալ. լինի դա Հայաստանին միացյալ, թե անկախ: Այդ քննարկումների արդյունքում ձևավորված որոշումը՝ մինչև 2025 թվականը պետք է ստանա իրավական ուժ՝ Արցախի Հանրապետության ճանաչման կամ Հայաստանի հետ վերամիավորման տեսքով:

 

«Վերելք» կուսակցություն logo «Վերելք» կուսակցություն

  •  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության շարունակական ամրապնդումն ու պետականության ինստիտուտների կայուն զարգացումը ողջ հայ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության խնդիրն է` անվտանգության, քաղաքական, տնտեսական և հասարակական առաջընթացի գրավականը:

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը, եւ խաղաղ բանակցությունների նոր փուլով արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը։ Ջանքեր ենք գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման համար` նպատակաուղղված ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնմանը եւ Հայաստանի Հանրապետության հետ երաշխավորված ցամաքային անվտանգ կապի ապահովմանը: 
  • Մենք հանդես ենք գալիս հավասարակշիռ եւ հետեւողական արտաքին քաղաքականության, արդյունավետ տարածաշրջանային համագոր ծակցության եւ բոլոր հարեւանների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման եւ զարգացման օգտին։ 
  • Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին համահունչ, տարա ծաշրջանում շահեր հետապնդող դաշնակից երկրների հետ կձեւավորվեն համագործակցության, փոխօգնության եւ տարածաշրջային խաղաղության հաստատման նոր մոդելներ։ 
  • Մենք մերժում ենք պարտվածի հոգեբանությունը՝ վստահ լինելով, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ կարող է ձեւավորել տարածաշրջանային նոր օրակարգ եւ պաշտպանել սեփական շահերը: 
  • Կողմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կոմունիկացիաների ու բաց սահմանների գաղափարին՝ հաստատակամ ենք դաշնակիցների հետ գտնել խելամիտ եւ փոխշահավետ լուծումներ՝ դրանք բխեցնելով մեր ազգային եւ պետական շահից։ 

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

  • Ամրագրել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետությ ան իրավահաջորդությունը և Հայկական հարցի (ներառյալ ՝ Արցախի հարցի) լուծման համատեք ս տո ւ մ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը հայտարարել որպես ազգային ռազմավարության համակարգաստեղծ գերակայություն: 
  • Ընդունել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության որդեգրումից բխող և Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հիմնական նպատակի իրագործմանը ծառայող Ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգ և, որպես այդ հայեցակարգի հրատապ միջոցառումներ՝ մինչ դրա ընդունումը:
  • Քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափերում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) և դրա հիման վրա և (կամ) դրանից բխող այլ փաստաթղթերը դատապարտելու ու չեղարկելու, ի կատարումն դրանց առաջացրած հետևանքները չեզոքացնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները 2020 թ․ նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքեր վերադարձնելու, դրանք Շուշիի և Հադրութի շրջաններից դուրս բերելու, Արցախի կարգավիճակի ու միջազգային խաղաղապահների խնդիրները լուծելու համար։
  • Վերականգնել Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը: