- Արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ առաջնայնությունը համարում ենք Արցախի հարցի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը, անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների մշակմանը:
- Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ինքնորոշման իրավունքի գերակայությամբ։
- Ելնելով Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակից՝ պետք է հստակեցնել ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական ոլորտներում:
- «Հանրապետություն» կուսակցությունը կողմ է դիֆերսիֆիկացված արտաքին քաղաքականությանը, որ կենսական է Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների այլընտրանքային ուղիների ձևավորումը «Հանրապետություն» կուսակցությունը գերակա է համարում առաջիկա տարիների համար։
Հանրապետություն կուսակցություն
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Արցախ
- Հասնել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի և կայացած փաստի միջազգային ճանաչմանը:
- Հասնել Հադրութի, Շուշիի և նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի՝ խաղաղ բանակցային ճանապարհով:
- Ապահովել Հայաստանի ու Արցախի միջև անխափան կապի երկարատև ու անվտանգ ուղիներ։
- Հասնել տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության համար անհրաժեշտ միջավայրի և հարաբերությունների ձևավորմանը:
- Նախաձեռնել ներհայկական մասնակցային քննարկումներ, որոնց ընթացքում հայ հասարակական-քաղաքական շրջանակներն ի վերջո պետք է որոշում կայացնեն Արցախի կարգավիճակի վերաբերյալ. լինի դա Հայաստանին միացյալ, թե անկախ: Այդ քննարկումների արդյունքում ձևավորված որոշումը՝ մինչև 2025 թվականը պետք է ստանա իրավական ուժ՝ Արցախի Հանրապետության ճանաչման կամ Հայաստանի հետ վերամիավորման տեսքով: