- Ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը, եւ խաղաղ բանակցությունների նոր փուլով արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը։ Ջանքեր ենք գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման համար` նպատակաուղղված ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնմանը եւ Հայաստանի Հանրապետության հետ երաշխավորված ցամաքային անվտանգ կապի ապահովմանը:
- Մենք հանդես ենք գալիս հավասարակշիռ եւ հետեւողական արտաքին քաղաքականության, արդյունավետ տարածաշրջանային համագոր ծակցության եւ բոլոր հարեւանների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման եւ զարգացման օգտին։
- Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին համահունչ, տարա ծաշրջանում շահեր հետապնդող դաշնակից երկրների հետ կձեւավորվեն համագործակցության, փոխօգնության եւ տարածաշրջային խաղաղության հաստատման նոր մոդելներ։
- Մենք մերժում ենք պարտվածի հոգեբանությունը՝ վստահ լինելով, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ կարող է ձեւավորել տարածաշրջանային նոր օրակարգ եւ պաշտպանել սեփական շահերը:
- Կողմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կոմունիկացիաների ու բաց սահմանների գաղափարին՝ հաստատակամ ենք դաշնակիցների հետ գտնել խելամիտ եւ փոխշահավետ լուծումներ՝ դրանք բխեցնելով մեր ազգային եւ պետական շահից։
«Հայաստան» դաշինք
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Արցախ
- Ամրագրել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետությ ան իրավահաջորդությունը և Հայկական հարցի (ներառյալ ՝ Արցախի հարցի) լուծման համատեք ս տո ւ մ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը հայտարարել որպես ազգային ռազմավարության համակարգաստեղծ գերակայություն:
- Ընդունել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության որդեգրումից բխող և Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հիմնական նպատակի իրագործմանը ծառայող Ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգ և, որպես այդ հայեցակարգի հրատապ միջոցառումներ՝ մինչ դրա ընդունումը:
- Քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափերում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) և դրա հիման վրա և (կամ) դրանից բխող այլ փաստաթղթերը դատապարտելու ու չեղարկելու, ի կատարումն դրանց առաջացրած հետևանքները չեզոքացնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները 2020 թ․ նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքեր վերադարձնելու, դրանք Շուշիի և Հադրութի շրջաններից դուրս բերելու, Արցախի կարգավիճակի ու միջազգային խաղաղապահների խնդիրները լուծելու համար։
- Վերականգնել Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը: