- Ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը, եւ խաղաղ բանակցությունների նոր փուլով արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը։ Ջանքեր ենք գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման համար` նպատակաուղղված ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնմանը եւ Հայաստանի Հանրապետության հետ երաշխավորված ցամաքային անվտանգ կապի ապահովմանը:
- Մենք հանդես ենք գալիս հավասարակշիռ եւ հետեւողական արտաքին քաղաքականության, արդյունավետ տարածաշրջանային համագոր ծակցության եւ բոլոր հարեւանների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման եւ զարգացման օգտին։
- Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին համահունչ, տարա ծաշրջանում շահեր հետապնդող դաշնակից երկրների հետ կձեւավորվեն համագործակցության, փոխօգնության եւ տարածաշրջային խաղաղության հաստատման նոր մոդելներ։
- Մենք մերժում ենք պարտվածի հոգեբանությունը՝ վստահ լինելով, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ կարող է ձեւավորել տարածաշրջանային նոր օրակարգ եւ պաշտպանել սեփական շահերը:
- Կողմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կոմունիկացիաների ու բաց սահմանների գաղափարին՝ հաստատակամ ենք դաշնակիցների հետ գտնել խելամիտ եւ փոխշահավետ լուծումներ՝ դրանք բխեցնելով մեր ազգային եւ պետական շահից։
«Հայաստան» դաշինք
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
Արցախ
- Նպաստել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջն ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող համազործակցությանը։
- Նպաստել հետպատերզմյան ճգնաժամի վերացմանը, ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության երաշխավորությունը բառի ուղիղ իմաստով պետական սահմանների պաշտպանության երեշխավոր դիտելով ֆիզիկապես Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում գտնվող յուրաքանչյուր մարդու։
- Արցախյան երկրորդ պատերազմի, հայկական կողմի մեծաթիվ զոհերի ու վիրավորների եւ Հայկական պետականության տարածքային կորուստների վերաբերյալ քննության անցկացման պահանջում։
- Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտության հիմքում ընկած է ազգային ինքնորոշման իրավունքը՝ որի խոսուն վկաներն են Արցախն հայերով բնակեցված լինելու բազմադարյա իրողություններն եւ հայկական մշակույթային կոթողները եւ հետեւաբար նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991թ-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։
- Ստանձնել Արցախի Հանրապետության բնակչության կյանքի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կարգավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը ի դեմս Հայաստանի Հանրապետության, նպաստել հետպատերազմյա ճգնաժամով պայմանովորված նշված դերի ամրապնդմանը։ Կուսակցության քաղաքականությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա։
- Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազագույնը երեք անգամ, բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ն Նախիջևանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր զորամասերի հրամանատարների, սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձը։
- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորականների և կամավորականների ընտանիքների համար սահմանել ցմահ ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով։
- Ցուցաբերել նյութական, բարոյական եւ հոգեբանական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ և Արցախյան պատերազմներում հաշմանդամ դարձած անձանց, նահատակված անձանց ընտանիքներին, Արցախյան պատերազմների հետեւանքով տներն ու բնակվայրերը կորցրած ընտանիքներին, ովքեր բնակություն են հաստատել ՀՀ-ում։
- Հայրենական Մեծ, 1992-94թթ-ի Արցախյան, 2016թ-ի ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակիցների համար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մարդատար տրանսպորտից օգտվելը դարձնել անվճար։