- Ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը, եւ խաղաղ բանակցությունների նոր փուլով արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը։ Ջանքեր ենք գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման համար` նպատակաուղղված ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնմանը եւ Հայաստանի Հանրապետության հետ երաշխավորված ցամաքային անվտանգ կապի ապահովմանը:
- Մենք հանդես ենք գալիս հավասարակշիռ եւ հետեւողական արտաքին քաղաքականության, արդյունավետ տարածաշրջանային համագոր ծակցության եւ բոլոր հարեւանների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման եւ զարգացման օգտին։
- Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին համահունչ, տարա ծաշրջանում շահեր հետապնդող դաշնակից երկրների հետ կձեւավորվեն համագործակցության, փոխօգնության եւ տարածաշրջային խաղաղության հաստատման նոր մոդելներ։
- Մենք մերժում ենք պարտվածի հոգեբանությունը՝ վստահ լինելով, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ կարող է ձեւավորել տարածաշրջանային նոր օրակարգ եւ պաշտպանել սեփական շահերը:
- Կողմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կոմունիկացիաների ու բաց սահմանների գաղափարին՝ հաստատակամ ենք դաշնակիցների հետ գտնել խելամիտ եւ փոխշահավետ լուծումներ՝ դրանք բխեցնելով մեր ազգային եւ պետական շահից։
«Հայաստան» դաշինք
Հանրապետություն կուսակցություն
Արցախ
- Արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ առաջնայնությունը համարում ենք Արցախի հարցի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը, անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների մշակմանը:
- Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ինքնորոշման իրավունքի գերակայությամբ։
- Ելնելով Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակից՝ պետք է հստակեցնել ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական ոլորտներում:
- «Հանրապետություն» կուսակցությունը կողմ է դիֆերսիֆիկացված արտաքին քաղաքականությանը, որ կենսական է Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների այլընտրանքային ուղիների ձևավորումը «Հանրապետություն» կուսակցությունը գերակա է համարում առաջիկա տարիների համար։