- Կնախատեսվի Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմակայանի կայազորի տեղակայում, որը կապահովի Արցախում գտնվող խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, կերաշխավորի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների անվտանգությունը:
- ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից պետք է լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, միջազգային իրավունքի այլ իրավախախտումների համար միջազգային իրավական և անհրաժեշտ քաղաքական գործընթացների նախաձեռնումը և դրանց հետևողականորեն՝ մինչև տրամաբանական ավարտ հասցնելը։
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կենսագործում՝ «Անկախացում֊Միացում» կամ «Միացում» ճանապարհով: Ինքնորոշման իրավունքի կենսագործման և Արցախյան հակամարտության հայանպաստ լուծման համար անհրաժեշտ միջազգային իրավական գործիքների կիրառում:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների վերականգնում և Արցախի շահերի պատշաճ ներկայացում:
- Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում:
- Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունների ներդաշնակեցում: Հայաստանի և Արցախի սոցիալ տնտեսական միջավայրի, ենթակառուցվածքների ամբողջական ինտեգրացիա։ Արցախի բնակչության քանակի շարունակական ավելացում։
- Միջազգային իրավասու կազմակերպություններում ու վեհաժողովներում հայանպաստ բանաձևերի ընդունմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների կատարում: Միջազգային մակարդակով ազդեցիկ պետությունների և կազմակերպությունների մոտ Արցախի հարցով հայանպաստ դիրքորոշում ձևավորելունն ուղղված անհրաժեշտ իրավական, դատական, գիտական միջոցառումների իրականացում։
- Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության դեմ միջազգային իրավական (դատական) գործընթացների զարգացում:
- Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ ագրեսիայի շրջանակներում ներգրաված վարձկանների հիմքով նրանց դեմ միջազգային իրավական (դատական) գործընթացների նախաձեռնում: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչության ֆինանսավորման հիմքով նրանց դեմ միջազգային իրավական (դատական) գործընթացների նախաձեռնում:
- ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից պետք է լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, միջազգային իրավունքի այլ իրավախախտումների համար միջազգային իրավական և անհրաժեշտ քաղաքական գործընթացների նախաձեռնումը և դրանց հետևողականորեն՝ մինչև տրամաբանական ավարտ հասցնելը:
- Մեղրի-Իրան-Արցախ մշակութային հանգույցի ձևավորում։ Արցախում և Հայաստանի մարզերում պետք է ստեղծվեն տարածաշրջանային համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք ապահովելու են կապը գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք
Արցախ
- Ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը, եւ խաղաղ բանակցությունների նոր փուլով արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը։ Ջանքեր ենք գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման համար` նպատակաուղղված ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնմանը եւ Հայաստանի Հանրապետության հետ երաշխավորված ցամաքային անվտանգ կապի ապահովմանը:
- Մենք հանդես ենք գալիս հավասարակշիռ եւ հետեւողական արտաքին քաղաքականության, արդյունավետ տարածաշրջանային համագոր ծակցության եւ բոլոր հարեւանների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման եւ զարգացման օգտին։
- Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին համահունչ, տարա ծաշրջանում շահեր հետապնդող դաշնակից երկրների հետ կձեւավորվեն համագործակցության, փոխօգնության եւ տարածաշրջային խաղաղության հաստատման նոր մոդելներ։
- Մենք մերժում ենք պարտվածի հոգեբանությունը՝ վստահ լինելով, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ կարող է ձեւավորել տարածաշրջանային նոր օրակարգ եւ պաշտպանել սեփական շահերը:
- Կողմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կոմունիկացիաների ու բաց սահմանների գաղափարին՝ հաստատակամ ենք դաշնակիցների հետ գտնել խելամիտ եւ փոխշահավետ լուծումներ՝ դրանք բխեցնելով մեր ազգային եւ պետական շահից։