- Արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ առաջնայնությունը համարում ենք Արցախի հարցի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը, անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների մշակմանը:
- Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ինքնորոշման իրավունքի գերակայությամբ։
- Ելնելով Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակից՝ պետք է հստակեցնել ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական ոլորտներում:
- «Հանրապետություն» կուսակցությունը կողմ է դիֆերսիֆիկացված արտաքին քաղաքականությանը, որ կենսական է Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների այլընտրանքային ուղիների ձևավորումը «Հանրապետություն» կուսակցությունը գերակա է համարում առաջիկա տարիների համար։
Հանրապետություն կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք
Արցախ
- Ադրբեջանը պետք է առերեսվի երեք անգամ Արցախի դեմ պատերազմ հրահրելու փաստի և դրա հետևանքների հետ:
- Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության համատեքստում իր առավելապաշտական քաղաքականությունից:
- Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումն ու տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է բացառապես Արցախի բնակչության անվտանգության ու բոլոր հիմնարար իրավունքների հարատև ապահովման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների ճանաչման միջոցով:
- Ադրբեջանը պետք է վերադարձնի պատերազմի ընթացքում օկուպացված տարածքները:
- Հայաստանյան համապատասխան կառույցները միջազգային կազմակերպություններում պետք է ակտիվ գործունեություն ծավալեն՝ ապահովելու համար 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի, դրա ընթացքում ահաբեկչական խմբավորումների ներգրավման, քաղաքացիական օբյեկտների՝ բնակելի շենքերի, հիվանդանոցների, սրբավայրերիհրթիռակոծումների, չթույլատրված զինատեսակների կիրառման, այդ ամենի արդյունքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փորձի դատապարտումը:
- Միջազգային կառույցներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության, այլ պետական մարմինների գործունեության արդյունքում պետք է այդ կառույցների ճնշումների միջոցով Արցախին վերադարձվեն օկուպացված Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքները, Շուշի և Հադրութ քաղաքները: Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանը Արցախում՝ հասնելով դրանց ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի հաստատմանը:
- Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի Արցախի ենթակառուցվածքների ու շինությունների վերականգնմանը, Պաշտպանության բանակի վերակառուցմանը, պաշտպանական դիրքերի ձևավորմանն ու ամրապնդմանը, բոլոր փախստականների՝ բնակության վայրեր վերադարձին, նրանց համար կենսպայմանների ու անվտանգության երաշխիքների ձևավորմանը:
- Հայաստանը պետք է առավելագույն նպաստ բերի Հայաստանի և Արցախի հանրությունների միասնության ամրապնդմանը։