Սոցիալական պաշտպանություն

Խորհրդարանական ուժեր

«Ուժեղ Հայաստան» դաշինք logo «Ուժեղ Հայաստան» դաշինք

 

Մենք առաջարկում ենք երիտասարդների համար մատչելի բնակարանաշինության նոր մոդել, որը չի հանգեցնի գների աճի և չի ստեղծի երկարաժամկետ բյուջետային ճնշում։

  • Պետությունը կառուցապատողներին տրամադրում է հողատարածքներ արդեն պատրաստ ենթակառուցվածքներով (ճանապարհ, հոսանք, ջուր, գազ, կոյուղի)
  • Կառուցապատողի վրա մնում է միայն շենքերի կառուցումը, ինչը կտրուկ նվազեցնում է ինքնարժեքը
  • Սահմանվում են բնակարանների գների վերին շեմեր, բացառելով սպեկուլյատիվ գնաճը
  • Ծրագրով նախատեսվում է կառուցել 20,000 մատչելի բնակարան

«Միասնության թևեր» կուսակցություն logo «Միասնության թևեր» կուսակցություն

  • Կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները՝ արժանապատիվ կյանք ապահովելու համար։

  • Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։

  • Կստեղծենք վերապատրաստման կենտրոններ՝ ապահովելով 10,000-ից ավելի քաղաքացու մուտքը բարձր եկամուտ ապահովող ոլորտներ։
  • Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում։

  • Բազմազավակ ընտանիքի եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր եկամտից՝ նվազեցնելով հարկի չափը յուրաքանչյուր երեխայի համար։

     

 

Ընտրություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Սոցիալական համերաշխության առանցքային սկզբունքն այն է, որ մարդն իր բարեկեցության աստիճանին հասնում է սեփական աշխատանքի միջոցով։ Հետևաբար, պետության սոցիալական քաղաքականության առանցքում պետք է լինի մարդուն ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալու կամ սեփական ձեռնարկությունն ավելի շահութաբեր դարձնելու համար անհրաժեշտ կարողություններով օժտելը, ինչը հնարավոր է միայն կրթության միջոցով։ Միևնույն ժամանակ, սոցիալական համերաշխությունն անհնար է առանց ներառականության։ 

  • Պետությունը պետք է հետևողական քայլեր ձեռնարկի կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ՝ վերացնելով բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց լիարժեք ներգրավվածությանն աշխատաշուկայում, ձեռնարկատիրության և պետական կառավարման մեջ։ 

  • Պետությունը պետք է երաշխավորի նաև հավասար հնարավորություններ և հասանելի միջավայր հասարակության բոլոր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց և ավագ սերնդի ներկայացուցիչների համար, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց տաղանդն ու ներուժը կրթության և աշխատանքի մեջ։ 

  • Տարեկան առնվազն 25 հազար նոր աշխատատեղերի ստեղծում. աղքատության կրճատում 5 տոկոսային կետով։
  • Հաշմանդամություն ունեցող 2000 անձի անձնական օգնականի ծառայության ապահովում:

  • Կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը  ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ 

  • Երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգի ներդրում: 
  • Բնակարանային ֆոնդի ռենովացիա, շենքերի տանիքները կանաչ/շնչող տանիքների վերափոխման ծրագրի իրականացում: Վթարային շենքերի խնդրի լուծման ներդրումային ծրագրերի խթանում։ 

  • ՊՆ  համակարգում 2000-ականներից ձևավորված երկարամյա  զինծառայողների, զինթոշակառուների, զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների բնակարանային պարտավորությունների լիարժեք մարում։

  • «Հասանելի բնակարան բոլորին» պետական բնակարանային քաղաքականության գաղափարախոսության ձևավորում և ներդրում։

  • 3000 նոր տան կառուցում սահմանամերձ և այլ գյուղական բնակավայրերում:

  • 1000 նոր սոցիալական բնակարանների ապահովման ծրագիր։

  • Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում:

  • Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդունում:

«Հանրապետություն» կուսակցություն logo «Հանրապետություն» կուսակցություն

  • 10 տարում գործազրկության նվազում մինչև 3%.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

  • Ամսական նվազագույն կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին՝ 2027 թվականից փուլային տարբերակով ապահովել նկատելի աճ` նպատակային նշաձող ունենալով 100,000 դրամը:

  • Ամեն տարի թոշակների չափն ավելացնել/ինդեքսավորել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով,

  • Գազի և էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնել 10 տոկոսով,

  • Պետական ու համայնքային բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար,

  • Կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար,

  • Առաջիկա երկու տարիների ընթացքում մինչև երեք միլիոն դրամ վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկային մայր պարտավորությունները պետության կողմից մարել ` առաջին տարում մինչև մեկ միլիոն դրամ, երկրորդ տարում` մեկից երեք միլիոն ՀՀ դրամ վարկերի մասով,

  • Մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ վարկեր ունեցողների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում,

  • Իրականացնել վարկային տոկոսադրույքների իջեցմանն ուղղված և հիպոթեքային վարկերի մատչելիության ապահովման քաղաքականություն:

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է նվազագույն կենսաապահովման զամբյուղի արժեքին, նաև ինդեքսավորվելու են՝ այսինքն՝ գնաճից ոչ պակաս ամեն տարի ավտոմատ, օրենքի ուժով դրանք բարձրանալու են, այլ ոչ թե քաղաքական ուժի ցանկությամբ աճեն։

  • Բազային կենսաթոշակն աճելու է առնվազը 50 %-ով, և պարտադիր ինդեքսավորվելու է գնաճին զուգահեռ։
  • Ձմռան ամիսներին ամբողջությամբ կփոխհատուցվեն սոցիալապես անապահով միայնակ թոշակառուներին, ծայրահեղ աղքատ և երեխա ունեցող ընտանիքների գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը։

  • Սոցիալական համերաշխությունը վերականգնելու ենք նաև եկամուտների արդար վերաբաշխմամբ։

  • Երիտասարդ ընտանիքների համար անշարժ գույք ձեռք բերելու նպատակով եկամտահարկի վերադարձի վերականգնում և «Աճող ընտանիքի» մոդելի ներդրում (երկրորդ երեխայից սկսած եկամտահարկի 3-ական տոկոսային կետով նվազեցում):

  • Տաքսու վարորդների և գյուղացիների աշխատած տարիները հաշվարկվելու է աշխատանքային ստաժ։

  • Բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքացիության հարցերի օպերատիվ լուծում, ինչպես նաև բնակարանային, զբաղվածության և սոցիալական ապահովման կայուն ծրագրերի իրագործում:

  • Միայնակ մայրերին և բազմազավակ ընտանիքներին սոցիալական աջակցության լայն փաթեթներ:

  • Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում, պաշտոնյաների շահերի բախման բացառում (հիմնադրամների արգելքով) և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման քվոտային համակարգ: