- Արժանապատիվ կենսաապահովման նպատակով պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինության ծրագրեր: Այդ նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կատարեն անհրաժեշտ հողհատկացումներ: Նորակառույց շենքերում բնակարանները պետք է հատկացվեն լիարժեք վերանորոգված 1մ2 համար 180 հազար դրամով կամ 60մ2 բնակարանները՝ մոտ 20-22 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Շահառուներն առանց կանխավճարի ձեռք բերված գույքի ամսական մարումները կկատարեն 10 տարվա ընթացքում:
- Պետությունը հատուկ հոգածություն պետք է ցուցաբերի բազմազավակ, միայնակ, հատուկ կարիքներ ունեցող մայրերին, բազմազավակ ընտանիքներին, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին՝ յուրաքանչյուր տարի ավելացնելով նրանց տրամադրվող ֆինանսական, այլ օժանդակության ծավալները: Անհրաժեշտ է հատուկ օգնություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին:
- Անհրաժեշտ է երկրից հեռացած և իրենց օթևանները կորցրած մեր հայրենակիցներին վերադարձի դեպքում անվճար տրամադրել հողատարածք՝ բնակարանները 30 տարով չօտարելու պայմանով տներ կառուցելու համար:
- Աշխատանքային կենսաթոշակը պետք է երաշխավորի կենսաապահովման նվազագույն պայմաններ, իսկ թոշակներն ու աշխատավարձերը գնաճին համընթաց պարբերաբար պետք է ինդեքսավորվեն:
- Առաջիկա 5 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, առնվազն 10%-ով պետք է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և թոշակները: Թոշակների և աշխատավարձերի բարձրացումը պետք է ապահովվի կանխատեսելի ու անհրաժեշտ ծավալի ամենամյա ներդրումային ծրագրերի իրականացմամբ, որն էլ իր հերթին կապահովի պետական բյուջեի հարկային մուտքերի ակնկալվող չափի ավելացում:
- Առաջիկա մեկ տարվա ընթացքում աղետի գոտու ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է ապրի ժամանակավոր կացարանում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Ազգային Օրակարգ Կուսակցության
Սոցիալական պաշտպանություն