- Պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների, ինչպես նաև իրենց հիմնական բնակության վայրը կորցրած և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների կարիքների ամբողջական գնահատումն ու սոցիալական աջակցության համալիր ծրագրի իրականացումը
- Բնակչության խոցելի և կարիքավոր խմբերի սոցիալական բեռի մեղմում
- Աղքատության հաղթահարումը և սոցիալական բևեռացման նվազեցում
- Զբաղվածության և աշխատանքի խթանումը
- Սոցիալական արդյունավետ ծառայությունների մատուցում
- Սոցիալական պայմանների բարելավումը և կենսամակարդակի ավելացում
- Բարձրացնել պետության մատուցած ծառայությունների արդյունավետությունը
- Հասցեական ծառայությունները պետք է տրամադրվեն այն մարդկանց, ովքեր իրապես դրա կարիքը ունեն։ Մատուցվող ծառայությունների ծավալը պետք է պայմանավորված լինի ոչ թե շահառուի պահանջներով, այլ կարիքներով
- Որակյալ ծառայությունների ծավալն ու արդյունավետությունը պետք է բավարարեն խոցելի և կարիքավոր անձանց խնդիրների լուծմանը
- Հասանելի ծառայությունները պետք է մատուցվեն լայն հանրության համար հասկանալի չափորոշիչների հիման վրա՝ հիմնականում ինքնաշխատ եղանակով, առանց խտրականության և արհեստական խոչընդոտների
- Արդարացի ծառայությունների մատուցման չափորոշիչները, գործընթացը, ընթացակարգերը, ծավալը մշակելու, ներդնելու և իրականացնելու փուլերում պետք է լինեն հնարավորինս թափանցիկ և հասկանալի՝ թե՛ գործող, թե՛ պոտենցիալ շահառուների համա
- Կրթության, աշխատանքի, գործարարության խրախուսմանը և նպաստները վարձատրությամբ ու եկամտով փոխարինելուն։
- Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտ հոգևոր-կրոնական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը, համայնքներին և մասնավոր հատվածին ներգրավելուն։
- Սոցիալական ապահովության ավանդական ինստիտուտների, առաջին հերթին՝ եռասերունդ ընտանիքի ամրապնդմանը, ինչպես նաև նոր, առաջին հերթին՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի արդյունավետ աշխատանքին։
- Խոցելի և կարիքավոր խմբերի ներկայացուցիչների պահանջմունքների ճիշտ գնահատմանն ու ռեսուրսների արդյունավետ տնօրինմանը։
- Բնակչության տարբեր խմբերի (սեռային, տարիքային, մասնագիտական, սահմանամերձ, բարձր լեռնային և այլն) ներկայացուցիչների համար հավասար հնարավորությունների ապահովմանը։
«Պատիվ ունեմ» դաշինք
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է պայքարել սոցիալական անարդարության և դրա առաջացման պատճառների դեմ: Անհրաժեշտ է վերանայել ոչ նպատակային օժանդակության քաղաքականությունը` այն դարձնելով նպատակային և ընդլայնելով պետության կողմից տրամադրվող սոցիալական օժանդակությունը իրապես կարիքավոր խմբերին:
- Անվճար ծառայությունները, այդ թվում` բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: 3. Սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծումը և պետական նպաստ ստանալու ձգտման ապախթանումը պետք է հանդիսանան մեր կարևոր նպատակներից մեկը:
- Սոցիալական ծառայություններ տրամադրելիս պետք է հաշվի առնել շահառուի իրական կարիքը:
- Կարևոր ենք համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը և զարգացումը, տեղական սոցիալական ծրագրերի մշակումը` համայնքի սոցիալական կարիքների գնահատման միջոցով, ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումը, սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների տրամադրման այլընտրանքային մեխանիզմների ներդրումը, աշխատող աղքատների թվի հետևողական նվազումը, նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը՝ ելնելով սպառողական զամբյուղի արժեքի բարձրացումից:
- Սոցիալական բնակարանաշինություն մարզերում և մայրաքաղաքում՝ անօթևանների խնդիրը լուծելու նպատակով:
- Հայաստանում չպետք է լինի ոչ մի անօթևան: Այդ խնդիրը լուծել նաև ժամանակավոր կացարանների կառուցմամբ, շահագործմամբ:
- Գյումրու տնակների բնակիչներին տեղավորել ժամանակավոր կացարաններում, ապա նաև սոցիալական բնակարաններում, իսկ նրանք, ովքեր պետության կողմից երկրաշարժից հետո տուն չեն ստացել՝ ապահովել բնակարանով:
- Անապահովության «Փարոս» համակարգի վերանայում։
- Կենսաթոշակի հաշվարկ՝ նվազագույն սպառողական զամբյուղին համապատասխան: (Ներկա կենսաթոշակը չի բավարարում կենսաթոշակառուի նվազագույն ծախսերին: Դա առաջին և անհրաժեշտ քայլերից է մեր կենսաթոշակառուների համար ապահովելու արժանապատիվ ծերություն):
- Միայնակ տարեցների կոմունալ վարձավճարի փոխհատուցման մեխանիզմների մշակում և կիրառում։
- Միայնակ տարեցների դեղորայքի փոխհատուցման մեխանիզմների մշակում և կիրառում:
- Հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիների համար (1-3 կարգ) առանց խտրականության պետբյուջեի միջոցների հաշվին արտադպրոցական, բարձրագույն և հետբուհական կրթության հնարավորություն
- Մշակութային օջախների, խանութների, հասարակական տրանսպորտի, մայթերի հասանելության աստիճանական ապահովում շարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցողների համար:
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար (1-3 կարգ) ապահովել բարձրակարգ բուժսպասարկմամբ և անհրաժեշտության դեպքում պրոթեզավորմամբ:
- Շարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցողների համար կիրառության մեջ դնել նրանց հարմարեցված սոցիալական տաքսիներ, որոնք կիրառելի կլինեն բուժհաստատություններ, այլ հրատապ այցերի դեպքում։