«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների, ինչպես նաև իրենց հիմնական բնակության վայրը կորցրած և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների կարիքների ամբողջական գնահատումն ու սոցիալական աջակցության համալիր ծրագրի իրականացումը
  • Բնակչության խոցելի և կարիքավոր խմբերի սոցիալական բեռի մեղմում
  • Աղքատության հաղթահարումը և սոցիալական բևեռացման նվազեցում
  • Զբաղվածության և աշխատանքի խթանումը 
  • Սոցիալական արդյունավետ ծառայությունների մատուցում
  • Սոցիալական պայմանների բարելավումը և կենսամակարդակի ավելացում
  • Բարձրացնել պետության մատուցած ծառայությունների արդյունավետությունը
  • Հասցեական ծառայությունները պետք է տրամադրվեն այն մարդկանց, ովքեր իրապես դրա կարիքը ունեն։ Մատուցվող ծառայությունների ծավալը պետք է պայմանավորված լինի ոչ թե շահառուի պահանջներով, այլ կարիքներով
  • Որակյալ ծառայությունների ծավալն ու արդյունավետությունը պետք է բավարարեն խոցելի և կարիքավոր անձանց խնդիրների լուծմանը
  • Հասանելի ծառայությունները պետք է մատուցվեն լայն հանրության համար հասկանալի չափորոշիչների հիման վրա՝ հիմնականում ինքնաշխատ եղանակով, առանց խտրականության և արհեստական խոչընդոտների 
  • Արդարացի ծառայությունների մատուցման չափորոշիչները, գործընթացը, ընթացակարգերը, ծավալը մշակելու, ներդնելու և իրականացնելու փուլերում պետք է լինեն հնարավորինս թափանցիկ և հասկանալի՝ թե՛ գործող, թե՛ պոտենցիալ շահառուների համա 
  • Կրթության, աշխատանքի, գործարարության խրախուսմանը և նպաստները վարձատրությամբ ու եկամտով փոխարինելուն։
  • Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտ հոգևոր-կրոնական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը, համայնքներին և մասնավոր հատվածին ներգրավելուն։ 
  • Սոցիալական ապահովության ավանդական ինստիտուտների, առաջին հերթին՝ եռասերունդ ընտանիքի ամրապնդմանը, ինչպես նաև նոր, առաջին հերթին՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի արդյունավետ աշխատանքին։ 
  • Խոցելի և կարիքավոր խմբերի ներկայացուցիչների պահանջմունքների ճիշտ գնահատմանն ու ռեսուրսների արդյունավետ տնօրինմանը։
  • Բնակչության տարբեր խմբերի (սեռային, տարիքային, մասնագիտական, սահմանամերձ, բարձր լեռնային և այլն) ներկայացուցիչների համար հավասար հնարավորությունների ապահովմանը։
  • Ցածր եկամուտ ունեցողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով։
  • Ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից,  խնամքի տակ գտնվող անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։
  • Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար մասնաբաժին կկուտակվի։ 
  • Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու համար ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։ 
  • Սահմանելու ենք բազային եկամուտի շեմ և հետևողականորեն ձգտելու ենք դրա ապահովմանը: 
  • Աշխատանքային հարաբերություններին նոր որակ ենք հաղորդելու։ 
  • Սոցիալական պաշտպանության համատեքստում մենք կարևորում ենք աշխատավորների իրավունքների պաշտպանությունը: Այս առումով մենք ներդնելու ենք վեճերի արտադատական լուծման նոր կառուցակարգեր, աշխատանքային իրավունքի բնագավառում պետական լիազոր մարմնին վերապահելու ենք լրացուցիչ հսկողական գործառույթներ, զարգացնելու ենք արհմիությունների իրավական և ռեսուրսային բազան: 
  • Կարճ ժամկետներում Երևանի և Հայաստանի այլ խոշոր համայնքներում նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով նախաձեռնելու ու իրականցնելու ենք վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր։