- ժողովրդագրական քաղաքականության երկարաժամկետ նպատակներ են դառնալու արտագաղթի ալիքի կանխումը եւ ներգաղթի ծրագրված կազմա կերպումը, հատկապես գյուղական բնակավայրերում ծնելիության խթանումը, մահացության ցուցանիշի հարվածային նվազեցումը։
- Բարեգործական հիմնադրամների եւ հումանիտար կազմակերպությունների հետ համատեղ ներդնելու ենք պատերազմի հետեւանքով վիրավորում եւ սահմանափակ կարողություններ ստացած անձանց սոցիալականացման, վերապատրաստման եւ աշխատանքի տեղավորման ծրագրեր, որոնց միջոցով կլուծվի նրանց աշխատանքով ապահովելու հարցը:
- Հաշմանդամություն (սահմանափակ կարողություններ) ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը եւ հանրային կյանքին լիարժեք ինտեգրումը դրվելու է ամբողջական ծրագրային հենքի վրա՝ հստակ թիրախավորմամբ եւ ժամանակացույցով։
- Սոցիալական աջակցության գործող ծրագրերի վերաիմաստավորման եւ նոր ծրագրային մոտեցումների ներդրման միջոցով հաջորդ երեխայի ծնունդը ընտանիքում դառնալու է զարգացման եւ սեփական երկրում ամրանալու նոր ու իրական հնարավորություն:
- Անմիջապես կիրականացվեն հակաճգնաժամային նախաձեռնություններ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակը կայունացնելու, գնաճը զսպելու, գործա զրկության եւ աղքատության աճը, պետական միջոցների փոշիացումը եւ բանկային համակարգի հնարավորճգնաժամը կանխելու ուղղություններով։
- Հատուկ ուշադրություն է դարձվելու բնակչության բարձր ռիսկային, հատկապես՝ սպառողական վարկերով ծանրաբեռնվածության խնդիրներին:
- Յուրաքանչյուր քաղաքացի կունենա կրթության, աշխատանքի եւ կեցության անհրաժեշտ պայմաններ՝ իր աշխատանքով, իր եւ իր ընտանիքի բարեկե ցությունը կառուցելու համար: Այսպիսով, քաղաքացին սեփական նպաստը կբերի Հայաստանի ժողովրդի, պետության եւ հաջորդ սերնդի անվտանգ արժանա պատիվ.կանխատեսելի զարգացմանը։
- Վարվող ոլորտային քաղաքականությունների, ներառյալ՝ արդար եւ արդյու նավետ սոցիալական քաղաքականության ակնառու արդյունքներից են լինելու աղքատության եւ գործազրկության ծավալների նվազումը, արտագաղթի կասեցումը եւ ներգաղթի համար բավարար պայմանների ստեղծումը, թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումը, երկրում իրական միջին խավի ձեւավորումը եւ կայացումը: Հետեւողականորեն գործադրվելու է կենսապահովման նվազագույն բյուջեի վրա հիմնված քաղաքականություն։
- Տնտեսական զարգացմանը զուգահեռ՝ առաջանցիկ բարձրացնելու ենք կյանքի որակը: Յուրաքանչյուր ընտանիք, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված յուրաքանչյուր ոք կզգա պետության անմիջական եւ համարժեք աջակցությունը։
- Ամբողջական փաստերի եւ իրատեսական գնահատումների հիման վրա անդրադարձ կկատարվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համա կարգին։ Կենսաթոշակային համակարգը պետք է ապահովի միջսերնդային եւ ներսերնդային համերաշխությունը, հասարակության բոլոր անդամների համար արժանապատիվ թոշակավորման սկզբունքի լիարժեք գործադրումն ու համակարգի երկարաժամկետ կայունությունը:
- Հետեւողականորեն վարվելու է արժանապատիվ վարձատրության քաղաքականություն: Առաջնահերթորեն բարձրանալու են զինվորականների, ուսուցիչների, բուժաշխատողների, դասախոսների, գիտնականների կենսամակարդակը եւ սոցիալական ապահովությունը։ Տնտեսասկան աճին համաչափ եւ գնաճից բարձր տեմպերով կբարձրացվեն թոշակների, սոցիալական եւ ընտանեկան նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։ Անապահով ընտանիքների աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց համար պետական լիարժեք աջակցությամբ կապահովվի կայուն զբաղվածություն՝ արժանապատիվ վաստակով։
- Խթանելու ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Աշխատողների իրավունքները համակողմանի պաշտպանելու նպատակով մեծացնելու ենք արհեստակցական եւ գործարարների միությունների դերակատարությունը՝ կազմակերպությունների՝ ճյուղային, տարածքային, հանրապետական մակարդակներում սոցիալական երկխոսության եւ գործընկերության կայացման ճանապարհով։
- Իրականացվելու են մեր հայրենակիցների հայրենադարձության, հատկապես բարձր որակավորում ունեցող մասնագետների ներհոսքի ապահովման հատուկ նպատակային ծրագրեր։
«Հայաստան» դաշինք
Ազգային Օրակարգ Կուսակցության
Սոցիալական պաշտպանություն