«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Ցածր եկամուտ ունեցողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով։
  • Ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից,  խնամքի տակ գտնվող անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։
  • Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար մասնաբաժին կկուտակվի։ 
  • Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու համար ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։ 
  • Սահմանելու ենք բազային եկամուտի շեմ և հետևողականորեն ձգտելու ենք դրա ապահովմանը: 
  • Աշխատանքային հարաբերություններին նոր որակ ենք հաղորդելու։ 
  • Սոցիալական պաշտպանության համատեքստում մենք կարևորում ենք աշխատավորների իրավունքների պաշտպանությունը: Այս առումով մենք ներդնելու ենք վեճերի արտադատական լուծման նոր կառուցակարգեր, աշխատանքային իրավունքի բնագավառում պետական լիազոր մարմնին վերապահելու ենք լրացուցիչ հսկողական գործառույթներ, զարգացնելու ենք արհմիությունների իրավական և ռեսուրսային բազան: 
  • Կարճ ժամկետներում Երևանի և Հայաստանի այլ խոշոր համայնքներում նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով նախաձեռնելու ու իրականցնելու ենք վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր։
  • Կանանց համար ծերության կենսաթոշակային ժամկետ սահմանել 55 տարին: Կնոջ դեկրետային ժամկետը համարել աշխատանքային ստաժ՝ 1 օրը հավասար 2 օր ինդեքսով:
  • Դեկրետային ինդեքս սահմանել չաշխատող մայրերի համար ամսեկան նվազագույն զամբյուղի եռապատիկի չափով (վճարումը կատարել պետբյուջեից): Աշխատող մայրերի համար ստացվելիք ամսեկան վճարը շարունակել գործող օրենքով, բայց ոչ սակավ նվազագույն զամբյուղի եռապատիկի չափով:Պակասող գումարը կվճարեն պետական բյուջեից:
  • Հաստատվելու է քվոտա հաշմանդամ ունեցող ընտանիքների համար՝ . անվճար 200կվ էներգիա ամսեկան . 10 խմ գազ գարուն-ամառ . 25 խմ գազ աշուն-ձմեռ բարձրադիր լեռնային շրջաններում 1,5 անգամ ավել: Վճարումները կկատարվեն ՀՀ պետբյուջեից: Սույն արտոնությունները բացի խնամողի վճարից կպահպանվի հաշմանդամի կնոջ համար ցմահ և երեխաների մինչև 21 տարին լրանալը: Երկրի տարածքում հաշմանդամի և խնամողի երթևեկության (բացի տաքսի) վճարը կվերադարձվի նրանց ներկայացված կտրոններիտոմսակների առկայության պարագայում: Տարեկան յուրաքանչյուր հաշմանդամի տրամադրել հավելյալ վճար մինչ 500կմ տաքսով երթևեկելու համար:
  • Անապահով ընտանիքների, հաշմանդամ ունեցող ընտանիքների համար մանկապարտեզները կլինեն 100% անվճար:
  • Հատուկ ուշադրություն դարձնել միայնակ մայրերի ապահովածությանը:Միայնակ մայրերի երեխաների վրա տարածել պատերազմում հաշմված անձ ունեցող ընտանիքների բոլոր իրավունքները։
  • Իրականացնելով լայնամաշտաբ աշխատանքներ ՀՀ կառավարությունը կձեռնարկի սոցիալական բնակարանաշինության հատուկ քաղաքականություն, որից 15%-ը մայրաքաղաքում մնացածը մարզերում: Կհայտարարվի միջազգային տենդեր: Ֆինանսավորման 60%-ը կիրականացնի պետությունը 40%-ը միջազգային կառույցները՝ օրենքի նախագիծը պատրաստ է:
  • Առանձնահատուկ վերաբերմունքի արժանացնել մանկատներն ու ծերատները:
  • Հայաստանի բոլոր սահմանամերձ բնակավայրերը հայտարարել սահմանապահ գոտի:
  • Օրենքով սահմանել նրանց տրվելիք արտոնություններն ու պարտականությունները: