- Փախստականների, հայրենադարձների, վերադարձողների ու վերաբնակիչների ներձուլումը` ինտեգրումը մեր տնտեսական, սոցիալական ու պետական կյանքի բոլոր ոլորտներում պետք է լինի պետության, հասարակական խմբերի ու բոլոր քաղաքացիների խնդիրը;
- Կպաշտպանենք այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված կլինեն աշխատանքի անթույլատրելի ծանրաբեռնվածության և անխուսափելի դժվարությունների հաղթահարմանը։
- Բազմազավակ ընտանիքները, հաշմանդամ երեխայով ընտանիքները և միայն մեկ ծնող ունեցող ընտանիքները հատուկ օգնություն և աջակցություն ստանալու իրավունք ունեն։
- Ընտանիքի պահպանության գործում մեր կուսակցությունն առաջնահերթ է համարում ընտանիքների բարեկեցության բարձրացման համար պայմանների ապահովումը, երիտասարդ ընտանիքներին աջակցությունը և ծնելիության խրախուսումը, ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, բարեկեցիկ և արժանապատիվ ծերության համար երաշխիքների ապահովումը:
«Վերելք» կուսակցություն
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Սոցիալական պաշտպանություն
- Թեթևացնել ժողովրդի սոցիալական հոգսերը և դյուրացնել բիզնեսը (վարկեր, հարկեր, տույժ ու տուգանքներ, կոմունալ և տարատեսակ այլ վճարումներ, կրթություն, առողջապահություն, արդար ու ազատ մրցակցություն և այլն)։
- Հնարավոր բոլոր միջոցներով էապես նվազեցնել վարկերի տոկոսադրույքները:
- Հիմնովին վերանայել ՀՀ օրենսդրությունը՝ այն առավելագույնս համակարգելու, պարզեցնելու և ազգադավ ու հանցավոր ռեժիմների կեղեքիչ կառավարման համար ստեղծված անիրավ կամ մասնավոր շահերին ծառայող օրենքները (օրինակ՝ պարտադիր կենսաթոշակային, կարմիր գծեր, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բարձր տուգանքներ և տույժեր և այլն) փոփոխելու նպատակով:
- Ներդնել էլեկտրոնային վճարման միասնական համակարգ՝ այդ նպատակով առկա սոցիալական քարտերը փոխարինելով գործառնական քարտերով և դրանց կիրառմամբ վերացնել առողջապահության պետպատվերային սկզբունքը և վճարել բուժօգնության ու սպասարկման համար, վճարել սոցիալական օգնություններն ու նպաստները, վճարել նախակրթարանից մինչև հետբուհական մասնագիտական կրթության ծախսերը, նպաստել ստվերի արմատական կրճատմանը՝ մանրածախ առևտրում դրանք օգտագործելով որպես վճարահաշվարկային քարտեր, ապահովել մանրածախ առևտրում կատարված գործարքների մինչև 10 տոկոսի վերադարձը քարտի տիրոջը (չհարկվող ամսական եկամուտ), ստացված եկամտով պետբյուջեի միջոցների հաշվին կազմակերպել բնակչության պետական առողջապահական ապահովագրություն:
- Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնել արհմիությունները:
- Ըստ իրական պահանջների սահմանել նվազագույն սպառողական զամբյուղը:
- Մշակել և իրականացնել ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:
- Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնել սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:
Վերանայել պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի:
- ահմանել արժանավայել սոցիալական ապահովություն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված անձանց ընտանիքների անդամների և հաշմանդամություն ստացած անձանց ու նրանց ընտանիքների անդամների համար:
- Մշակել և իրագործել ծնելիության խրախուսման և մայրության ու մանկության խնամքի ծրագիր, այդ թվում՝ բազմապատիկ մեծացնելու ոլորտում առկա ֆինանսական աջակցությունը:
- Իրագործել սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ բնակարանների անհատույց օգտագործման իրավունքով։
- Իրագործել բնակարանաշինության ծրագիր 1988 թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժած և մինչ օրս բնակարան չունեցողների, պատերազմի հետևանքով տեղահանվածների, պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած կարիքավոր զինծառայողների ու մարտական գործողությունների այլ մասնակիցների ընտանիքների, ինչպես նաև հակամարտությունների կամ այլ պատճառներով ունեցվածքը կորցրած հայրենադարձների համար՝ բնակարանների սեփականության իրավունքով:
- Բանակցություններ սկսել առևտրային բանկերի և վարկային կազմակերպություննեի հետ՝ չմարված վարկերի տույժերի և տուգանքների համաներման նպատակով:
- Նվազեցման նպատակով էապես վերանայել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման սակագները: