- Արժանապատիվ կենսաապահովման նպատակով պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինության ծրագրեր: Այդ նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կատարեն անհրաժեշտ հողհատկացումներ: Նորակառույց շենքերում բնակարանները պետք է հատկացվեն լիարժեք վերանորոգված 1մ2 համար 180 հազար դրամով կամ 60մ2 բնակարանները՝ մոտ 20-22 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Շահառուներն առանց կանխավճարի ձեռք բերված գույքի ամսական մարումները կկատարեն 10 տարվա ընթացքում:
- Պետությունը հատուկ հոգածություն պետք է ցուցաբերի բազմազավակ, միայնակ, հատուկ կարիքներ ունեցող մայրերին, բազմազավակ ընտանիքներին, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին՝ յուրաքանչյուր տարի ավելացնելով նրանց տրամադրվող ֆինանսական, այլ օժանդակության ծավալները: Անհրաժեշտ է հատուկ օգնություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին:
- Անհրաժեշտ է երկրից հեռացած և իրենց օթևանները կորցրած մեր հայրենակիցներին վերադարձի դեպքում անվճար տրամադրել հողատարածք՝ բնակարանները 30 տարով չօտարելու պայմանով տներ կառուցելու համար:
- Աշխատանքային կենսաթոշակը պետք է երաշխավորի կենսաապահովման նվազագույն պայմաններ, իսկ թոշակներն ու աշխատավարձերը գնաճին համընթաց պարբերաբար պետք է ինդեքսավորվեն:
- Առաջիկա 5 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, առնվազն 10%-ով պետք է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և թոշակները: Թոշակների և աշխատավարձերի բարձրացումը պետք է ապահովվի կանխատեսելի ու անհրաժեշտ ծավալի ամենամյա ներդրումային ծրագրերի իրականացմամբ, որն էլ իր հերթին կապահովի պետական բյուջեի հարկային մուտքերի ակնկալվող չափի ավելացում:
- Առաջիկա մեկ տարվա ընթացքում աղետի գոտու ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է ապրի ժամանակավոր կացարանում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Կանանց համար ծերության կենսաթոշակային ժամկետ սահմանել 55 տարին: Կնոջ դեկրետային ժամկետը համարել աշխատանքային ստաժ՝ 1 օրը հավասար 2 օր ինդեքսով:
- Դեկրետային ինդեքս սահմանել չաշխատող մայրերի համար ամսեկան նվազագույն զամբյուղի եռապատիկի չափով (վճարումը կատարել պետբյուջեից): Աշխատող մայրերի համար ստացվելիք ամսեկան վճարը շարունակել գործող օրենքով, բայց ոչ սակավ նվազագույն զամբյուղի եռապատիկի չափով:Պակասող գումարը կվճարեն պետական բյուջեից:
- Հաստատվելու է քվոտա հաշմանդամ ունեցող ընտանիքների համար՝ . անվճար 200կվ էներգիա ամսեկան . 10 խմ գազ գարուն-ամառ . 25 խմ գազ աշուն-ձմեռ բարձրադիր լեռնային շրջաններում 1,5 անգամ ավել: Վճարումները կկատարվեն ՀՀ պետբյուջեից: Սույն արտոնությունները բացի խնամողի վճարից կպահպանվի հաշմանդամի կնոջ համար ցմահ և երեխաների մինչև 21 տարին լրանալը: Երկրի տարածքում հաշմանդամի և խնամողի երթևեկության (բացի տաքսի) վճարը կվերադարձվի նրանց ներկայացված կտրոնների – տոմսակների առկայության պարագայում: Տարեկան յուրաքանչյուր հաշմանդամի տրամադրել հավելյալ վճար մինչ 500կմ տաքսով երթևեկելու համար:
- Անապահով ընտանիքների, հաշմանդամ ունեցող ընտանիքների համար մանկապարտեզները կլինեն 100% անվճար:
- Հատուկ ուշադրություն դարձնել միայնակ մայրերի ապահովածությանը:Միայնակ մայրերի երեխաների վրա տարածել պատերազմում հաշմված անձ ունեցող ընտանիքների բոլոր իրավունքները։
- Իրականացնելով լայնամաշտաբ աշխատանքներ ՀՀ կառավարությունը կձեռնարկի սոցիալական բնակարանաշինության հատուկ քաղաքականություն, որից 15%-ը մայրաքաղաքում մնացածը մարզերում: Կհայտարարվի միջազգային տենդեր: Ֆինանսավորման 60%-ը կիրականացնի պետությունը 40%-ը միջազգային կառույցները՝ օրենքի նախագիծը պատրաստ է:
- Առանձնահատուկ վերաբերմունքի արժանացնել մանկատներն ու ծերատները:
- Հայաստանի բոլոր սահմանամերձ բնակավայրերը հայտարարել սահմանապահ գոտի:
- Օրենքով սահմանել նրանց տրվելիք արտոնություններն ու պարտականությունները: