- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորականների և կամավորականների ընտանիքների համար սահմանել ցմահ ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով։
- Ցուցաբերել նյութական, բարոյական եւ հոգեբանական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ և Արցախյան պատերազմներում հաշմանդամ դարձած անձանց, նահատակված անձանց ընտանիքներին, Արցախյան պատերազմների հետեւանքով տներն ու բնակվայրերը կորցրած ընտանիքներին, ովքեր բնակություն են հաստատել ՀՀ-ում։
- Հայրենական Մեծ, 1992-94թթ-ի Արցախյան, 2016թ-ի ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակիցների համար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մարդատար տրանսպորտից օգտվելը դարձնել անվճար։
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Ցածր եկամուտ ունեցողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով։
- Ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքի տակ գտնվող անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։
- Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար մասնաբաժին կկուտակվի։
- Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու համար ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
- Սահմանելու ենք բազային եկամուտի շեմ և հետևողականորեն ձգտելու ենք դրա ապահովմանը:
- Աշխատանքային հարաբերություններին նոր որակ ենք հաղորդելու։
- Սոցիալական պաշտպանության համատեքստում մենք կարևորում ենք աշխատավորների իրավունքների պաշտպանությունը: Այս առումով մենք ներդնելու ենք վեճերի արտադատական լուծման նոր կառուցակարգեր, աշխատանքային իրավունքի բնագավառում պետական լիազոր մարմնին վերապահելու ենք լրացուցիչ հսկողական գործառույթներ, զարգացնելու ենք արհմիությունների իրավական և ռեսուրսային բազան:
- Կարճ ժամկետներում Երևանի և Հայաստանի այլ խոշոր համայնքներում նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով նախաձեռնելու ու իրականցնելու ենք վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր։