- Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է նվազագույն կենսաապահովման զամբյուղի արժեքին, նաև ինդեքսավորվելու են՝ այսինքն՝ գնաճից ոչ պակաս ամեն տարի ավտոմատ, օրենքի ուժով դրանք բարձրանալու են, այլ ոչ թե քաղաքական ուժի ցանկությամբ աճեն։
- Բազային կենսաթոշակն աճելու է առնվազը 50 %-ով, և պարտադիր ինդեքսավորվելու է գնաճին զուգահեռ։
-
Ձմռան ամիսներին ամբողջությամբ կփոխհատուցվեն սոցիալապես անապահով միայնակ թոշակառուներին, ծայրահեղ աղքատ և երեխա ունեցող ընտանիքների գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը։
- Սոցիալական համերաշխությունը վերականգնելու ենք նաև եկամուտների արդար վերաբաշխմամբ։
- Երիտասարդ ընտանիքների համար անշարժ գույք ձեռք բերելու նպատակով եկամտահարկի վերադարձի վերականգնում և «Աճող ընտանիքի» մոդելի ներդրում (երկրորդ երեխայից սկսած եկամտահարկի 3-ական տոկոսային կետով նվազեցում):
- Տաքսու վարորդների և գյուղացիների աշխատած տարիները հաշվարկվելու է աշխատանքային ստաժ։
- Բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքացիության հարցերի օպերատիվ լուծում, ինչպես նաև բնակարանային, զբաղվածության և սոցիալական ապահովման կայուն ծրագրերի իրագործում:
- Միայնակ մայրերին և բազմազավակ ընտանիքներին սոցիալական աջակցության լայն փաթեթներ:
- Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում, պաշտոնյաների շահերի բախման բացառում (հիմնադրամների արգելքով) և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման քվոտային համակարգ:
«Հայաստան» դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Ամսական նվազագույն կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին՝ 2027 թվականից փուլային տարբերակով ապահովել նկատելի աճ` նպատակային նշաձող ունենալով 100,000 դրամը:
- Ամեն տարի թոշակների չափն ավելացնել/ինդեքսավորել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով,
- Գազի և էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնել 10 տոկոսով,
- Պետական ու համայնքային բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար,
- Կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար,
- Առաջիկա երկու տարիների ընթացքում մինչև երեք միլիոն դրամ վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկային մայր պարտավորությունները պետության կողմից մարել ` առաջին տարում մինչև մեկ միլիոն դրամ, երկրորդ տարում` մեկից երեք միլիոն ՀՀ դրամ վարկերի մասով,
- Մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ վարկեր ունեցողների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում,
- Իրականացնել վարկային տոկոսադրույքների իջեցմանն ուղղված և հիպոթեքային վարկերի մատչելիության ապահովման քաղաքականություն: