- Արժանապատիվ կենսաապահովման նպատակով պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինության ծրագրեր: Այդ նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կատարեն անհրաժեշտ հողհատկացումներ: Նորակառույց շենքերում բնակարանները պետք է հատկացվեն լիարժեք վերանորոգված 1մ2 համար 180 հազար դրամով կամ 60մ2 բնակարանները՝ մոտ 20-22 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Շահառուներն առանց կանխավճարի ձեռք բերված գույքի ամսական մարումները կկատարեն 10 տարվա ընթացքում:
- Պետությունը հատուկ հոգածություն պետք է ցուցաբերի բազմազավակ, միայնակ, հատուկ կարիքներ ունեցող մայրերին, բազմազավակ ընտանիքներին, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին՝ յուրաքանչյուր տարի ավելացնելով նրանց տրամադրվող ֆինանսական, այլ օժանդակության ծավալները: Անհրաժեշտ է հատուկ օգնություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին:
- Անհրաժեշտ է երկրից հեռացած և իրենց օթևանները կորցրած մեր հայրենակիցներին վերադարձի դեպքում անվճար տրամադրել հողատարածք՝ բնակարանները 30 տարով չօտարելու պայմանով տներ կառուցելու համար:
- Աշխատանքային կենսաթոշակը պետք է երաշխավորի կենսաապահովման նվազագույն պայմաններ, իսկ թոշակներն ու աշխատավարձերը գնաճին համընթաց պարբերաբար պետք է ինդեքսավորվեն:
- Առաջիկա 5 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, առնվազն 10%-ով պետք է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և թոշակները: Թոշակների և աշխատավարձերի բարձրացումը պետք է ապահովվի կանխատեսելի ու անհրաժեշտ ծավալի ամենամյա ներդրումային ծրագրերի իրականացմամբ, որն էլ իր հերթին կապահովի պետական բյուջեի հարկային մուտքերի ակնկալվող չափի ավելացում:
- Առաջիկա մեկ տարվա ընթացքում աղետի գոտու ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է ապրի ժամանակավոր կացարանում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է պայքարել սոցիալական անարդարության և դրա առաջացման պատճառների դեմ: Անհրաժեշտ է վերանայել ոչ նպատակային օժանդակության քաղաքականությունը` այն դարձնելով նպատակային և ընդլայնելով պետության կողմից տրամադրվող սոցիալական օժանդակությունը իրապես կարիքավոր խմբերին:
- Անվճար ծառայությունները, այդ թվում` բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: 3. Սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծումը և պետական նպաստ ստանալու ձգտման ապախթանումը պետք է հանդիսանան մեր կարևոր նպատակներից մեկը:
- Սոցիալական ծառայություններ տրամադրելիս պետք է հաշվի առնել շահառուի իրական կարիքը:
- Կարևոր ենք համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը և զարգացումը, տեղական սոցիալական ծրագրերի մշակումը` համայնքի սոցիալական կարիքների գնահատման միջոցով, ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումը, սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների տրամադրման այլընտրանքային մեխանիզմների ներդրումը, աշխատող աղքատների թվի հետևողական նվազումը, նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը՝ ելնելով սպառողական զամբյուղի արժեքի բարձրացումից:
- Սոցիալական բնակարանաշինություն մարզերում և մայրաքաղաքում՝ անօթևանների խնդիրը լուծելու նպատակով:
- Հայաստանում չպետք է լինի ոչ մի անօթևան: Այդ խնդիրը լուծել նաև ժամանակավոր կացարանների կառուցմամբ, շահագործմամբ:
- Գյումրու տնակների բնակիչներին տեղավորել ժամանակավոր կացարաններում, ապա նաև սոցիալական բնակարաններում, իսկ նրանք, ովքեր պետության կողմից երկրաշարժից հետո տուն չեն ստացել՝ ապահովել բնակարանով:
- Անապահովության «Փարոս» համակարգի վերանայում։
- Կենսաթոշակի հաշվարկ՝ նվազագույն սպառողական զամբյուղին համապատասխան: (Ներկա կենսաթոշակը չի բավարարում կենսաթոշակառուի նվազագույն ծախսերին: Դա առաջին և անհրաժեշտ քայլերից է մեր կենսաթոշակառուների համար ապահովելու արժանապատիվ ծերություն):
- Միայնակ տարեցների կոմունալ վարձավճարի փոխհատուցման մեխանիզմների մշակում և կիրառում։
- Միայնակ տարեցների դեղորայքի փոխհատուցման մեխանիզմների մշակում և կիրառում:
- Հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիների համար (1-3 կարգ) առանց խտրականության պետբյուջեի միջոցների հաշվին արտադպրոցական, բարձրագույն և հետբուհական կրթության հնարավորություն
- Մշակութային օջախների, խանութների, հասարակական տրանսպորտի, մայթերի հասանելության աստիճանական ապահովում շարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցողների համար:
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար (1-3 կարգ) ապահովել բարձրակարգ բուժսպասարկմամբ և անհրաժեշտության դեպքում պրոթեզավորմամբ:
- Շարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցողների համար կիրառության մեջ դնել նրանց հարմարեցված սոցիալական տաքսիներ, որոնք կիրառելի կլինեն բուժհաստատություններ, այլ հրատապ այցերի դեպքում։