- Փախստականների, հայրենադարձների, վերադարձողների ու վերաբնակիչների ներձուլումը` ինտեգրումը մեր տնտեսական, սոցիալական ու պետական կյանքի բոլոր ոլորտներում պետք է լինի պետության, հասարակական խմբերի ու բոլոր քաղաքացիների խնդիրը;
- Կպաշտպանենք այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված կլինեն աշխատանքի անթույլատրելի ծանրաբեռնվածության և անխուսափելի դժվարությունների հաղթահարմանը։
- Բազմազավակ ընտանիքները, հաշմանդամ երեխայով ընտանիքները և միայն մեկ ծնող ունեցող ընտանիքները հատուկ օգնություն և աջակցություն ստանալու իրավունք ունեն։
- Ընտանիքի պահպանության գործում մեր կուսակցությունն առաջնահերթ է համարում ընտանիքների բարեկեցության բարձրացման համար պայմանների ապահովումը, երիտասարդ ընտանիքներին աջակցությունը և ծնելիության խրախուսումը, ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, բարեկեցիկ և արժանապատիվ ծերության համար երաշխիքների ապահովումը:
«Վերելք» կուսակցություն
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Ցածր եկամուտ ունեցողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով։
- Ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքի տակ գտնվող անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։
- Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար մասնաբաժին կկուտակվի։
- Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու համար ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
- Սահմանելու ենք բազային եկամուտի շեմ և հետևողականորեն ձգտելու ենք դրա ապահովմանը:
- Աշխատանքային հարաբերություններին նոր որակ ենք հաղորդելու։
- Սոցիալական պաշտպանության համատեքստում մենք կարևորում ենք աշխատավորների իրավունքների պաշտպանությունը: Այս առումով մենք ներդնելու ենք վեճերի արտադատական լուծման նոր կառուցակարգեր, աշխատանքային իրավունքի բնագավառում պետական լիազոր մարմնին վերապահելու ենք լրացուցիչ հսկողական գործառույթներ, զարգացնելու ենք արհմիությունների իրավական և ռեսուրսային բազան:
- Կարճ ժամկետներում Երևանի և Հայաստանի այլ խոշոր համայնքներում նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով նախաձեռնելու ու իրականցնելու ենք վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր։