- Ամսական նվազագույն կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին՝ 2027 թվականից փուլային տարբերակով ապահովել նկատելի աճ` նպատակային նշաձող ունենալով 100,000 դրամը:
- Ամեն տարի թոշակների չափն ավելացնել/ինդեքսավորել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով,
- Գազի և էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնել 10 տոկոսով,
- Պետական ու համայնքային բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար,
- Կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար,
- Առաջիկա երկու տարիների ընթացքում մինչև երեք միլիոն դրամ վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկային մայր պարտավորությունները պետության կողմից մարել ` առաջին տարում մինչև մեկ միլիոն դրամ, երկրորդ տարում` մեկից երեք միլիոն ՀՀ դրամ վարկերի մասով,
- Մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ վարկեր ունեցողների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում,
- Իրականացնել վարկային տոկոսադրույքների իջեցմանն ուղղված և հիպոթեքային վարկերի մատչելիության ապահովման քաղաքականություն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Սոցիալական համերաշխության առանցքային սկզբունքն այն է, որ մարդն իր բարեկեցության աստիճանին հասնում է սեփական աշխատանքի միջոցով։ Հետևաբար, պետության սոցիալական քաղաքականության առանցքում պետք է լինի մարդուն ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալու կամ սեփական ձեռնարկությունն ավելի շահութաբեր դարձնելու համար անհրաժեշտ կարողություններով օժտելը, ինչը հնարավոր է միայն կրթության միջոցով։ Միևնույն ժամանակ, սոցիալական համերաշխությունն անհնար է առանց ներառականության։
- Պետությունը պետք է հետևողական քայլեր ձեռնարկի կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ՝ վերացնելով բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց լիարժեք ներգրավվածությանն աշխատաշուկայում, ձեռնարկատիրության և պետական կառավարման մեջ։
- Պետությունը պետք է երաշխավորի նաև հավասար հնարավորություններ և հասանելի միջավայր հասարակության բոլոր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց և ավագ սերնդի ներկայացուցիչների համար, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց տաղանդն ու ներուժը կրթության և աշխատանքի մեջ։
- Տարեկան առնվազն 25 հազար նոր աշխատատեղերի ստեղծում. աղքատության կրճատում 5 տոկոսային կետով։
-
Հաշմանդամություն ունեցող 2000 անձի անձնական օգնականի ծառայության ապահովում:
-
Կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։
- Երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգի ներդրում:
-
Բնակարանային ֆոնդի ռենովացիա, շենքերի տանիքները կանաչ/շնչող տանիքների վերափոխման ծրագրի իրականացում: Վթարային շենքերի խնդրի լուծման ներդրումային ծրագրերի խթանում։
-
ՊՆ համակարգում 2000-ականներից ձևավորված երկարամյա զինծառայողների, զինթոշակառուների, զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների բնակարանային պարտավորությունների լիարժեք մարում։
-
«Հասանելի բնակարան բոլորին» պետական բնակարանային քաղաքականության գաղափարախոսության ձևավորում և ներդրում։
-
3000 նոր տան կառուցում սահմանամերձ և այլ գյուղական բնակավայրերում:
-
1000 նոր սոցիալական բնակարանների ապահովման ծրագիր։
-
Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում:
-
Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդունում: