Արտաքին հարաբերություններ

Խորհրդարանական ուժեր

«Ուժեղ Հայաստան» դաշինք logo «Ուժեղ Հայաստան» դաշինք

 

  • Ուժեղ խաղաղություն՝ ապահովված մի քանի երաշխավորի կողմից,

  • Բանակցություններ՝ առանց միակողմանի զիջումների՝ պահպանելով կարմիր գծեր։
  • Հայաստանը պետք է բանակցի վստահության, արհեստավարժության և ազգային արժանապատվության դիրքերից և ոչ թե վախի կամ պարտադրված զիջումների պայմաններում։

  • Իրական և տևական խաղաղությունը չի կարող հիմնվել խոստումների կամ բարի ցանկությունների վրա։ Այն պետք է ապահովված լինի հստակ, 8պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերով և միջազգային մի քանի հզոր երաշխավորներով։

  • Բանակցությունները վարելու են փորձառու մասնագետներ՝ հենված Սամվել Կարապետյանի ամուր միջազգային կապերի վրա։ Յուրաքանչյուր բանակցային գործընթաց վարվելու է հստակ կարմիր գծերի առկայությամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկության թեմա չեն կարող լինել։

 

«Միասնության թևեր» կուսակցություն logo «Միասնության թևեր» կուսակցություն

  • Հայաստանը չի հրաժարվի իր միջազգային պարտավորություններից։ Կիրագործենք TRIPP-ը, կվերարժևորենք ԵԱՏՄ-ում անդամակցությունը, կխորացնենք ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ կապը՝ Հայաստանի շահերին համապատասխան։ 

  • Վերականգնելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը։ 

  • Մեր ձեռնարկած քայլերը երաշխավորելու են հարևանների հետ խաղաղ գոյակցությունը։

     

Ընտրություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  •  Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կորդեգրվի որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։ 

  • Հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն, և Կուսակցությունը գնալու է այս ճանապարհով։ 

  • Տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում և՛ TRIPP նախագծի կյանքի կոչումը, և՛ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, ոչ միայն է՛լ ավելի կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությունը և համագործակցությունը, այլև այն կվերածեն արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ Խաղաղության խաչմերուկի:

  • Տարածաշրջանացման  գործնականացման համար կարևորում ենք նաև 3+3 ձևաչափի հետագա զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը նպաստելու է դրան։ Ձևաչափում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ–ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար ևս։ 

  • Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է նաև Տարածաշրջանացում–2 հայեցակարգը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները և Հնդկաստանը։ Նախորդող շրջանում մյուս երկրների հետ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ էական եղավ նաև Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս ուղղությունը նոր ակտիվություն կստանա 2026-2031 թվականների ընթացքում։ 

  • Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։

  • Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ–ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց և կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ–ի լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ՝ վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ՀՀ–ն դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր։ 

  • Մենք հասկանում ենք, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՛ Եվրոպական միության անդամ։ Բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ։ 

  • Հետաքրքրված ենք նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությամբ։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը կդիտարկի բազմակողմ այլ ձևաչափերում իր մասնակցության կամ դրանց հետ համագործակցության հարցը։ ՀԱՊԿ–ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը սառեցված է, և ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Համագործակցության հիմնական ուղղություններն են. 

  • Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն. տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտային փոխկապվածության ոլորտներում հիմնական դաշնակիցներ,

  • Եվրոպական Միություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ. համագործակցություն ներդրումների, տեխնոլոգիաների, ինստիտուցիոնալ զարգացման և տնտեսական արդիականացման ոլորտներում, 

  • Վրաստան. տրանսպորտային միջանցքների, տարանցման, էներգետիկ և առևտրային ենթակառուցվածքների զարգացում, 

  • Թուրքիա. փոխադարձության և փոխշահավետության հիման վրա հարաբերությունների՝ առանց նախապայմանների փուլային նորմալացում:

Մենք միանշանակորեն կողմ ենք խաղաղ կարգավորմանը, բայց՝ առանց միակողմանի զիջումների։ Մեր ծրագրային մոտեցումը հետևյալն է.

  • Սահմանի սահմանագծում և սահմանազատում ողջամիտ ժամկետում և իրավական հիմքով, 

  • Ռազմագերիների անվերապահ վերադարձ՝ որպես վստահության ձևավորմանն ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հանգամանք, 

  • Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջ մղում, ներառյալ վերադարձի իրավունքը` միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում:

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Նոր որակի դաշնակցային հարաբերությունների ձևավորում Ռուսաստանի հետ՝ ներառյալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Ռազմավարական գործակցության խորացում Իրանի և Չինաստանի հետ, ինչպես նաև փոխշահավետ հարաբերությունների զարգացում ԱՄՆ-ի, ԵՄ-ի (վիզաների ազատականացմամբ) և ինտեգրում BRICS-ի տնտեսական շուկաներին:
  • Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների:

  • Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում՝ հիմնված միջազգային գործուն երաշխիքների և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի պարտադիր դուրսբերման վրա:

  • ՀՀ տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքները մնալու են մեր ինքնիշխանության ներքո: Կապուղիների ապաշրջափակումը հնարավոր է միայն նույնական ռեժիմի և փոխադարձության պահպանմամբ:
  • Սահմանագծումն ու սահմանազատումը կիրականացվեն բացառապես միջազգային անխոցելի իրավական հիմքերով: Տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակում՝ որպես գլխավոր առաջնահերթություն դիտարկելով Աբխազիայով անցնող երկաթուղային կապի վերականգնումը:

  • Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության իրավունքի միջազգայնացում և անվտանգության երաշխավորում: Գործուն քայլեր՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձի և վտանգված հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ: