- Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանի Դաշնության ներկայությունը մեր երկրում պետք է հասնի առավելագույն մակարդակի: Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմական այսօրինակ ծանր ժամանակաշրջանում նշված գործընթացը կարևորագույն առաջնահերթություն է: Այս համատեքստում անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը:
- Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում պետք է վարի իր ռազմավարական դաշնակցի համար վստահելի քաղաքականություն:
- «Բարգավաճ Հայաստանը» կարևորում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Հայաստանի Հանրապետության բազմավեկտոր ինտեգրման ընդլայնումը: Միաժամանակ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար պետք է դառնա ոչ միայն ապրանքների և ծառայությունների իրացման մեծ շուկա, այլև դեպի Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներհոսքի կարևորագույն աղբյուր:
- Մենք շարունակաբար մեր ակտիվ մասնակցությունն ենք ունենալու ԱՊՀ և ՀԱՊԿ կառույցներում ընթացող գործընթացներին՝ շարունակելով կառուցողական գործունեությունը եվրաինտեգրման գործընթացներում:
- Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման գործընթացի շարունակականության օգտին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ