- Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը պետք է դառնա համաշխարհային տնտեսական համակարգի հետ ինտեգրացիան։
- Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ազատական բարեփոխումների ապահովման բնագավառում, միաժամանակ գործուն աշխատանք տանի Հայաստանը տրանսպորտի ու հաղորդակցման մայրուղի դարձնելու եւ խոշոր այլ ենթակառուցվածքային պրոյեկտներ իրականացնելու ուղղությամբ՝ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Չինաստանն ու Հնդկաստանը։
- Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների օգնությամբ պետք է ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների (Confidence Building Measures) բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն երկու պետությունների միջեւ վստահության բավարար պաշար՝ Զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։ Կնքելով պայմանագիրը՝ հակամարտող կողմերը կստանձնեն ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու միջազգային պարտավորություն, կամրապնդեն հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ զորքերի մանդատը, կվերացնեն հաղորդակցման ու տրանսպորտի ուղիների գործածության բոլոր արգելանքները, կստեղծեն Արցախի ժողովրդի համար անվտանգ ապրելու, ինքնակառավարում իրականացնելու, տնտեսության զարգացման եւ միջազգային ներդրումների հնարավորություններ։Պետք է սկսվի վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների երկրորդ, երկարաժամկետ փուլը, որի վերջնական նպատակը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը, առաջին փուլումչլուծված մյուս վիճահարույց հարցերի կարգավորումը։
«Հայ Ազգային Կոնգրես»
«Վերելք» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
- Ներքին ու արտաքին քաղաքականության հիմքը պետք է հանդիսանա խաղաղության ու ժողովուրդների փոխըմբռնման նկատմամբ կամքի դրսևորումը։
- Մեր հիմնական նպատակն է` Հայաստանից բաժանված տարածքների վերամիավորումը, Այսրկովկասում կայուն խաղաղության հաստատումը և Այսրկովկասի ազգերի միավորումը մեկ միասնական տնտեսա–քաղաքական համագործակցության մեջ, ուր կկառուցվի կայուն և մարդու համար արժանի միջազգային կարգ, որը կոչված է մարդկանց համար ապահովել ազատության ու համերաշխության առավելագույն հնարավորություն։
- Մենք ձգտում ենք խաղաղ ապրել ոչ միայն մեր անմիջական սահմանակից երկրների` Թուրքիայի և Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի, այլև Մերձավոր Արևելքի բոլոր պետություններիհետ։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը պատրաստ է ազնիվ համագործակցության Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ։
- Մենք պետք է ակտիվացնենք մեր մերձավորարևելյան քաղաքականությունը ի շահ խաղաղության և օգտակար տնտեսական համագործակցության։
- Մենք կողմնակից ենք մերձավորարևելյան տարածաշրջանային ոչ ռազմաքաղաքական կառույցների ստեղծմանն ու ռազմավարական համագործակցության հիմնադրմանը: