«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը logo
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը
Արտաքին հարաբերություններ
  • Արտաքին քաղաքականության առանձին ուղղություններով աշխատանքի արդյունավետությունը պետք է բարձրացնել առավելագույն մակարդակի։
  • Ուժեղացնել դիվանագիտական կրթությունը Հայաստանում։ 
  • Համալրել դիվանագիտական կորպուսը նոր կադրերով։ 
  • Առկա լծակների, կառուցակարգերի, հարթակների և գործիքակազմի առավել պրոակտիվ և արդյունավետ կիրառում՝ ի նպաստ հայամետ որոշումների, բանաձևերի և ընդհանուր դիրքորոշման ձևավորման։ 
  • Արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի մշակում և ներդրում, որտեղ  առանձնակի ուշադրություն կդարձվի ռազմավարական գործընկերության սկզբունքների հստակեցմանը և զարգացմանը
  • Հայաստան-ՌԴ հարաբերությունները կբերվեն որակական նոր մակարդակի՝ խորացնելով բոլոր տեսակի հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ, կնախատեսվի նոր անվտանգային բնույթի պայմանագիր, կթարմացվի ՌԴ և ՀՀ միջև գործող իրավապայմանագրային ողջ հենքը:
  • ԵՄ-ի հետ կհստակեցվի խորը և համապարփակ գործընկերային հարաբերությունները և կապահովվի դրանց շարունակական զարգացումը: Առավելագույն արդյունավետությամբ կօգտագործվի ԵՄ և ԵԽ-ի հետ SEPA-ի շրջանակներում առկա մեխանիզմները և գործիքակազմը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: ԵՄ երկրների հետ կխորացվի սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտակրթական համատեղ ծրագրերի մշակումն ու իրագործումը: 
  • Հատուկ ուշադրություն կդարձվի ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների հստակեցմանն ու շարունակական զարգացմանը, կշարունակվի համագործակցության զարգացումը տնտեսական, մշակութային և տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում: 
  • Անհրաժեշտ է է՛լ ավելի խորացնել բարեկամական հարաբերությունները Ֆրանսիայի հետ բոլոր հնարավոր ուղղություններով՝ կիրառելով բազմաշերտ արտաքին քաղաքականության ողջ գործիքակազմը: 
  •  Կբացահայտվի Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների ողջ ներուժը և կկատարվեն կոնկրետ արդյունավետ քայլեր այն հնարավորինս փոխշահավետ օգտագործելու համար: Հատուկ ուշադրություն կդարձվի համագործակցությանը՝ մեծ ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում:
  • Իրանի Իսլամական Հանրապետության հետ հնարավորինս կխորացվի բարեկամական հարաբերությունները և կգտնվեն փոխշահավետ փոխգործակցության կարևոր նոր ուղղություններ, 
  • Վրաստանի Հանրապետության հետ կշարունակվեն և կխորացվեն բարեկամական հարաբերությունները, ինչը կնպաստի երկու հարևան-բարեկամ երկրների կայուն զարգացմանը, 
  • Մերձավոր Արևելքի երկրների հետ կնախատեսվի ներդրումային փոխշահավետ ծրագրերի իրականացում, մշակութային կապերի զարգացում և հարստացում: Նպատակ կդրվի ապահովել Մերձավոր Արևելքում հայկական ներկայացվածության մակարդակի ավելացումը: 
  •  Արտաքին քաղաքական ակտիվություն կցուցաբերվի Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում: 
  • Արտաքին քաղաքականության հայեցակարգում հատուկ տեղ պետք է զբաղեցնեն Հայաստան-միջազգային կազմակերպություններ, Հայաստան տարածաշրջանային կազմակերպություններ հարաբերությունների հստակեցումը և այդ հարաբերությունների ծառայեցնելը ի շահ Հայաստանի Հանրապետության, ՀՀ ժողովրդին և համայն հայությանը:
  • Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ներգրավվածության հստակեցմանը և ՀՀ մասնակցության արդյունավետության բարձրացմանը: Պետք է ակտիվացնել և ավելի արդյունավետ դարձնել ԵԱՀԿ շրջանակներում դիվանագիտական աշխատանքը: «Գործընկերություն հանուն խաղաղության շրջանակներում» շարունակել փոխշահավետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: 
  • Արտաքին քաղաքական խնդիրներից է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի միջազգային պատասխանատվության իրավական գործընթացների նախաձեռնումը: