- ՀՀ առաջնայնությունը համարում ենք Արցախի հարցի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը, անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների մշամանը:
- Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում խնդիրները պետք է լուծվեն` ելնելով պատմական փաստերից, արդի իրողություններից, միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից:
- Աշխատանքներ պետք է իրականացվեն նաև Արևմուտքի հետ՝ Հայաստան Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքային ուղիների ձևավորման համար, մասնավորապես պետք է նպաստել բոլոր բնագավառներում Եվրամիության երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, առանձնակի ուշադրություն դարձնել ՀՀ և Ֆրանսիա հարաբերություններին, ընդլայնել և խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի անվտանգությունն ապահովող հիմնական կառույցի` ՆԱՏՕ-ի հետ:
- Թե ռազմական ոլորտում, թե ներդրումների ներգրավման, թե նոր տեխնոլոգիաների կիրառման համատեքստում ԱՄՆ-ը կարող է լինել կարևոր գործընկեր: Ելնելով Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակից՝ պետք է հստակեցնել ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական ոլորտներում:
- Շարունակել «Իրան-Հայաստան» գազատարի և հաղորդակցության այլ ուղիների կառուցումը (մասնավորապես` հեռանկարում ձեռնարկել «Իրան-Հայաստան» երկաթուղու կառուցումը): Պետք է սկսվեն բանակցություններ Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման շուրջ:
- Որպես արտահանման շուկա՝ առաջնայնությունը տալիս միլիարդ բնակչությամբ, ավելի բարձրորակ, բարձր գնողունակությամբ ԵՄ շուկային:
Հանրապետություն կուսակցություն
«Վերելք» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
- Ներքին ու արտաքին քաղաքականության հիմքը պետք է հանդիսանա խաղաղության ու ժողովուրդների փոխըմբռնման նկատմամբ կամքի դրսևորումը։
- Մեր հիմնական նպատակն է` Հայաստանից բաժանված տարածքների վերամիավորումը, Այսրկովկասում կայուն խաղաղության հաստատումը և Այսրկովկասի ազգերի միավորումը մեկ միասնական տնտեսա–քաղաքական համագործակցության մեջ, ուր կկառուցվի կայուն և մարդու համար արժանի միջազգային կարգ, որը կոչված է մարդկանց համար ապահովել ազատության ու համերաշխության առավելագույն հնարավորություն։
- Մենք ձգտում ենք խաղաղ ապրել ոչ միայն մեր անմիջական սահմանակից երկրների` Թուրքիայի և Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի, այլև Մերձավոր Արևելքի բոլոր պետություններիհետ։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը պատրաստ է ազնիվ համագործակցության Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ։
- Մենք պետք է ակտիվացնենք մեր մերձավորարևելյան քաղաքականությունը ի շահ խաղաղության և օգտակար տնտեսական համագործակցության։
- Մենք կողմնակից ենք մերձավորարևելյան տարածաշրջանային ոչ ռազմաքաղաքական կառույցների ստեղծմանն ու ռազմավարական համագործակցության հիմնադրմանը: