«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն logo
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
  • Հայաստանը՝ ՌԴ հետ կվերագործարկի փոխհարաբերությունները բոլոր ուղղություններով եւ տարածաշրջանային մարտահրավերներին համահունչ, կձեւավորի զարգացման նոր ուղղություններ։ 
  • Խորացնելու եւ ընդլայնելու ենք ռազմավարական գործընկերությունը Վրաստանի Հանրապետության հետ, որպես անմիջական հարեւանի եւ աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր ունեցող երկրի։ Վրաստանը բարեկամ երկիր է, ուր իրացվում են ջավախահայության ազգային ինքնությունը պահպանելու եւ զարգանալու լիարժեք հնարավորություններ։ 
  • Ամրապնդվելու են եւ որակական նոր հանգրվանի են հասցվելու Իրանի հետ համագործակցության եւ գործընկերության հարաբերությունները։ 
  • Որակական նոր մակարդակի է հասցվելու Չինաստանի հետ համագործակ ցությունը, այդ թվում՝ տարածաշրջանային փոխգործակցության համար տեքստում։ 
  • Շարունակելու ենք՝ ՄԱԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ եւ այլ միջազգային կազմակերպություններում լիարժեք կատարել Հայաստանի ստանձնած պարտավորությունները եւ իրացնել անդամակցության ընձեռած բոլոր հնարավորությունները։ 
  • Երկկողմանի կառուցողական եւ արդյունավետ համագործակցություն ենք ծավալելու ԱՄՆ-ի, Եվրամիության անդամ երկրների հետ։ Խաղաղությունը խթանելու, մեր ազգային շահերի պաշտպանության հրամայականից բխող երկխոսություն եւ փոխշահավետ արտաքին քաղաքականություն ենք վարելու Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի երկրների, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ: 
  • Նոր թափով աշխատելու ենք Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրա էներգետիկ հարթակի ձեւավորման ուղղությամբ՝ ապահովելով Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի արտահանումը տարածաշրջանի այլ երկրներ: 
  • Քաջարանի թունելի կառուցումը եւ Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի շինարարությունը ունենալու են ռազմավարական նշանակություն։ Մենք այն դիտարկում ենք Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու եւ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում։ Նման ենթակառուց վածքային լուծումները կխթանեն Պարսից ծոցի եւ սեւծովյան նավահանգիստների միջեւ ավտոմոբիլային փոխադրումները: 
  • Աջակցելու ենք հաղորդակցության զարգացման այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանում ապրանքաշրջանառությանը եւ սպասարկում են Հայաստանի ազգային-պետական շահերը. օրինակ՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ թունելի շինարարությունը։ Մենք պետք է նպաստենք Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բացմանը։ 
  • Այս բոլոր գաղափարները անհրաժեշտաբար պետք է փոխկապակցվեն գլոբալ համագործակցության եւ աշխարհում առեւտրային գործընկերության զարգացման Չինաստանի կառավարության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շրջանակներին: