«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Արտաքին հարաբերություններ
  • Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանի Դաշնության ներկայությունը մեր երկրում պետք է հասնի առավելագույն մակարդակի: Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմական այսօրինակ ծանր ժամանակաշրջանում նշված գործընթացը կարևորագույն առաջնահերթություն է: Այս համատեքստում անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը: 
  • Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում պետք է վարի իր ռազմավարական դաշնակցի համար վստահելի քաղաքականություն: 
  • «Բարգավաճ Հայաստանը» կարևորում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Հայաստանի Հանրապետության բազմավեկտոր ինտեգրման ընդլայնումը: Միաժամանակ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար պետք է դառնա ոչ միայն ապրանքների և ծառայությունների իրացման մեծ շուկա, այլև դեպի Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներհոսքի կարևորագույն աղբյուր: 
  • Մենք շարունակաբար մեր ակտիվ մասնակցությունն ենք ունենալու ԱՊՀ և ՀԱՊԿ կառույցներում ընթացող գործընթացներին՝ շարունակելով կառուցողական գործունեությունը եվրաինտեգրման գործընթացներում: 
  • Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման գործընթացի շարունակականության օգտին: 

Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային և անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում և եղանակներով Հայաստանի և հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է։ Արտաքին քաղաքականության խնդիրներնեն․

  • Գործընկեր կառույցների ու երկրների, դաշնակիցների հետ հարաբերությունների հետագա խորացումը, գործընկերության նոր ուղղությունների մշակումը, հակոտնյա շահեր հետապնդող երկրների հետ արդյունավետ երկխոսության հաստատումը, մասնավորապես՝ 
  • Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Երկու ժողովուրդների բարեկամության վրա հենվող մեր հարաբերությունները պետք է բնականոն կերպով զարգանան և խորանան բոլոր ոլորտներում՝ միտված լինելով փոխադարձ շահերի առաջմղմանն ու միմյանց համար տարածաշրջանային մարտահրավերների չեզոքացման հարցում սերտ համագործակցությանը: Անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է հիմնված լինի իրական կարիքների լիարժեք բավարարման և փաստացի առկա ու պոտենցիալ սպառնալիքներին օպերատիվ արձագանքման սկզբունքների վրա՝ անկախ այլ գործոններից:
  • ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանը պետք է հանդես գա որպես դրանց լիարժեք, ակտիվ և նախաձեռնող անդամ: Հայաստանը պետք է հնարավոր ջանքերը ներդնի՝ ի նպաստ կառույցների զարգացման, դրանց միջազգային հեղինակության ամրապնդման և մեծացման: Արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ պետք է լինի Հայաստանի համար կարևոր հարցերի ներառումը կառույցների օրակարգերում: 
  • Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանին կապում են դարերից եկող երկու հարևան ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, որոնք խորացման մեծ ներուժ ունեն: Բոլոր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը մշտապես պետք է լինի օրակարգում: Իրանի հետ գործակցությունը պետք է միտված լինի երկկողմ հարաբերությունները երրորդ երկրների ազդեցությունից զերծ պահելուն և աշխարհի համար քաղաքակրթությունների շարունակական երկխոսության լավագույն օրինակներից մեկը լինելուն:
  • Պետք է խորացվի համագործակցությունը Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ ձևաչափի ներքո, Հայաստանը պետք է նախաձեռնի Հայաստան-Իրան-Ռուսաստան կայուն համագործակցության ձևաչափ: 
  • Վրաստանի հետ սերտ գործընկերային, բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունի: Տարբեր ինտեգրացիոն գերակա վեկտորներ ունեցող երկու հարևան երկրների միջև փոխլրացման սկզբունքով կառուցվող հարաբերությունները պետք է մշտապես միտված լինեն զարգացմանն ու խորացմանը և զերծ մնան արտաքին դեստրուկտիվ ազդեցությունից: Եվրոպական երկրների հետ երկկողմ, եվրոպական (և եվրաատլանտյան) կառույցների հետ բազմակողմ համագործակցությունը պետք է հենված լինի ընդհանուր արժեքների վրա և ծառայի Հայաստանում ոլորտային բարեփոխումների շարունակականությանն ու մեզ համար կարևոր օրակարգերի առաջմղմանը: Հարաբերվելով ազգային պետությունների այդ ընտանիքի հետ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են ունենալ իրենց ուրույն ներդրումն այդ բազմազանության մեջ՝ հիմք ունենալով հայ ժողովրդի քաղաքակրթական արմատները, ազգային արժեքներն ու ավանդույթները: 
  • ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություն է: Հարաբերությունները պետք է  ունենան իրական հագեցած օրակարգ, ներառեն համագործակցության հնարավոր բոլոր ոլորտները՝ մշտական զարգացման դինամիկա ապահովելով բոլոր այն հարցերում, որոնք հակասության մեջ չեն մտնում Հայաստանի այլ պարտավորությունների հետ: 
  • Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կառուցվելով պատմական կապերի հենքի վրա, պետք է ունենան հագեցած և բազմազան օրակարգ: Ներկայիս հարաբերությունների մակարդակը չի արտացոլում երկկողմ համագործակցության իրական ներուժը: Հայաստանը պետք է նախաձեռնող լինի Չինաստանի հետ հարաբերություններին իրական բովանդակություն հաղորդելու հարցում:
  • Ադրբեջանը պետք է առերեսվի երեք անգամ Արցախի դեմ պատերազմ հրահրելու փաստի և դրա հետևանքների հետ: Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության համատեքստում իր առավելապաշտական քաղաքականությունից: Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումն ու տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է բացառապես Արցախի բնակչության անվտանգության ու բոլոր հիմնարար իրավունքների հարատև ապահովման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների ճանաչման միջոցով: Ադրբեջանը պետք է վերադարձնի պատերազմի ընթացքում օկուպացված տարածքները: Հայաստանը, միջազգային հանրության աջակցությամբ, պետք է կանխի ՀՀ ինքնիշխանտարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած հավակնություն և/կամ ոտնձգություն: Երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը և տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր են, բայց իրական կլինեն, եթե Ադրբեջանի իշխանությունը հրաժարվի իր առավելապաշտությունից, հայատյացությունից և շանտաժի քաղաքականությունից: Տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերի կյանքի կոչումը պետք է հիմնված լինի միմյանց հանդեպ վստահության, կառուցողական երկխոսության և իրապես բարիդրացիական հարաբերությունների վրա: 
  • Պետք է մշակվի և իրականացվի Թուրքիայի հասարակության հետ ուղիղ շփման, մեր մոտեցումների և պատկերացումների ներկայացման գործիքակազմ, որը կնպաստի հանրությունների միջև երկխոսության հաստատմանը: 
  • Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի ուրույն կարևորություն: Պատմական ծանր փուլերում հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցությունը չի կարող մոռացվել: Միմյանց աջակցելու ու սատարելու ամուր ավանդույթ է ձևավորվել, որը պետք է շարունակվի: Արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը, համատեղ օրակարգերի առաջմղումը պետք է մշտապես լինեն Հայաստանի ուշադրության կենտրոնում: 
  • Հայաստանը պետք է նախաձեռնող լինի և ակտիվ քաղաքական հարաբերություններ զարգացնի բոլոր տարածաշրջաններում՝ յուրաքանչյուրի հետ իր առանձնահատկություններից և գերակայություններից ելնելով: Գլոբալ նախագծերից դուրս մնալը կնշանակի բաց թողնել հնարավորությունները և զիջել մրցապայքարում: Ուշադրության կենտրոնում պետք է լինեն ավանդական հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների, Աֆրիկամայրցամաքի և Հեռավոր Արևելքի երկրների հետ: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն ցուցաբերել Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը: