-
Նոր որակի դաշնակցային հարաբերությունների ձևավորում Ռուսաստանի հետ՝ ներառյալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Ռազմավարական գործակցության խորացում Իրանի և Չինաստանի հետ, ինչպես նաև փոխշահավետ հարաբերությունների զարգացում ԱՄՆ-ի, ԵՄ-ի (վիզաների ազատականացմամբ) և ինտեգրում BRICS-ի տնտեսական շուկաներին:
- Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների:
- Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում՝ հիմնված միջազգային գործուն երաշխիքների և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի պարտադիր դուրսբերման վրա:
-
ՀՀ տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքները մնալու են մեր ինքնիշխանության ներքո: Կապուղիների ապաշրջափակումը հնարավոր է միայն նույնական ռեժիմի և փոխադարձության պահպանմամբ:
-
Սահմանագծումն ու սահմանազատումը կիրականացվեն բացառապես միջազգային անխոցելի իրավական հիմքերով: Տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակում՝ որպես գլխավոր առաջնահերթություն դիտարկելով Աբխազիայով անցնող երկաթուղային կապի վերականգնումը:
-
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության իրավունքի միջազգայնացում և անվտանգության երաշխավորում: Գործուն քայլեր՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձի և վտանգված հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:
«Հայաստան» դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
Համագործակցության հիմնական ուղղություններն են.
- Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն. տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտային փոխկապվածության ոլորտներում հիմնական դաշնակիցներ,
- Եվրոպական Միություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ. համագործակցություն ներդրումների, տեխնոլոգիաների, ինստիտուցիոնալ զարգացման և տնտեսական արդիականացման ոլորտներում,
- Վրաստան. տրանսպորտային միջանցքների, տարանցման, էներգետիկ և առևտրային ենթակառուցվածքների զարգացում,
- Թուրքիա. փոխադարձության և փոխշահավետության հիման վրա հարաբերությունների՝ առանց նախապայմանների փուլային նորմալացում:
Մենք միանշանակորեն կողմ ենք խաղաղ կարգավորմանը, բայց՝ առանց միակողմանի զիջումների։ Մեր ծրագրային մոտեցումը հետևյալն է.
- Սահմանի սահմանագծում և սահմանազատում ողջամիտ ժամկետում և իրավական հիմքով,
- Ռազմագերիների անվերապահ վերադարձ՝ որպես վստահության ձևավորմանն ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հանգամանք,
- Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջ մղում, ներառյալ վերադարձի իրավունքը` միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում: