- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։
- Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով՝ ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտներում, շարունակելու ենք ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր ենք ձեռնարկելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ;
- Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը: Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
- Շարունակելու ենք Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ պայմանագրերի վրա: Մինչև 2026 թվականը ավարտին ենք հասցնելու 2021 թվականի մարտին ամբողջությամբ ուժի մեջ մտած ՀԸԳՀ կիրարկման գործընթացը։ Շարունակելու ենք Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը առկա ոլորտային մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունը մեկնարկելու ուղղությամբ։
- Շարունակելու ենք ամրապնդել Ֆրանսիայի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները` ելնելով նաև Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կարգավիճակից։ Քաղաքական ոլորտում առկա փոխգործակցությանը զուգահեռ պետք է կոնկրետ քայլեր իրականացնենք Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Կարևորում ենք նաև Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներում։
- Ապահովելու ենք Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից: Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` ձգտելու ենք առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ էլ ավելի զարգացնել։ Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր ենք իրականացնելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ: Այս առումով կարևորում ենք համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը։
- Ապահովելու ենք Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, անվտանգային, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջային ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
- Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար: Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։
- Թուրքիայի ղեկավարության ապակառուցողական գործողությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացահայտ աջակցությունը, ինչպես նաև հակահայկական քաղաքականությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչը բխում է տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ Թուրքիայի կողմից համապատասխան կառուցողական քայլերի դեպքում:
- Լինելու ենք նախաձեռնող Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և նոր համագործակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ:
- Նպաստելու ենք Մերձավոր և Միջին Արևելքի ավանդաբար բարեկամ երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությանը և շահերի պաշտպանությանը:
- Զարգացնելու ենք համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:
- Արտաքին հարաբերություններում շարունակելու ենք Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական քաղաքականությունը, հատկապես այն միջազգային կառույցների շրջանակներում, որոնց անդամ է Հայաստանը կամ որոնց հետ կան արդեն ձևավորված փոխգործակցության ձևաչափեր:
- ԵԱՏՄ շրջանակներում շարունակելու ենք նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը և գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին:
- Դիտարկելով ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին:
- Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակելու ենք կարևորել նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:
- Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ հիմնարար արժեքներին և բարձր է գնահատում կառույցի դերը միջազգային խաղաղության, ժողովուրդների համագործակցության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բնագավառում: Հայաստանը շարունակելու է իր ակտիվ աշխատանքները կառույցի շրջանակներում՝ կարևորելով կառույցի դերը ինչպես տարածաշրջանային խնդիրների լուծման, այնպես էլ գլոբալ մարտահրավերների ձևակերպման և դրանց շուրջ աշխատանքների կազմակերպման տեսակետից:
- Հետամուտ ենք լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը:
- Շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող գործընթացներին՝ ելնելով այն հանգամանքից, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ-ն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրների հասցեգրման կարևոր հարթակ է։
- Արդիականացնելու ենք տնտեսական դիվանագիտության մեխանիզմներն ու գործընթացները։ Այդպիսով, կկարողանանք առավել բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի զարգացման համար, զգալիորեն մեծացնել օտարերկրյա ներդրումների ներհոսքը, ավելացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալները, խթանել առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացը, համագործակցությունը հետազոտությունների ու մշակումների ոլորտում, մեծացնել զբոսաշրջության ծավալները, նպաստել հայկական ու օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը:
- Աշխարհում ընթացող հեղափոխական զարգացումներից հետ չմնալու համար մեծ ուշադրություն ենք դարձնելու թվային դիվանագիտությանը: Խթանելու ենք թե՛ դիվանագիտության թվայնացումը, թե՛ թվային տեխնոլոգիանների զարգացման մեջ դիվանագիտության դերը։ Դիվանագիտության լայնածավալ թվայնացումը կբերի մի շարք գործառույթների ավտոմատացման և արդյունավետության բարձրացման, օրինակ՝ արհեստական բանականության օգտագործման միջոցով, ինչը հատկապես շահավետ է մարդկային ու նյութական ռեսուսների ճիշտ օգտագործման ու բաշխման տեսանկյունից։ Տեխնոլոգիական կորպորացիաների հետ համագործակցության շնորհիվ նպաստելու ենք թվային հարթակներում Հայաստանի դրական ընկալման բարձրացմանը և շահերի ամրապնդմանը, թվային տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ծավալի աճին։
- Հատկապես փոքր պետությունների դեպքում միջազգային իրավունքն ու միջազգային իրավական ռեժիմի ամրապնդումը կարևոր գործիք է՝ արտաքին քաղաքական շահերը պաշտպանելու համար: Մենք զարգացնելու ենք իրավական դիվանագիտության գործիքակազմն արտաքին քաղաքականության մեջ և նպաստելու ենք նորմերի ու կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի առաջխաղացմանը: Իրավական գործիքակազմի կոորդինացված ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա միջազգային իրավական ռեժիմի շրջանակներում խթանել ու առաջ մղել հայությանը մտահոգող հարցերը ու խնդիրները և պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
- Արտաքին քաղաքականության առանձին ուղղություններով աշխատանքի արդյունավետությունը պետք է բարձրացնել առավելագույն մակարդակի։
- Ուժեղացնել դիվանագիտական կրթությունը Հայաստանում։
- Համալրել դիվանագիտական կորպուսը նոր կադրերով։
- Առկա լծակների, կառուցակարգերի, հարթակների և գործիքակազմի առավել պրոակտիվ և արդյունավետ կիրառում՝ ի նպաստ հայամետ որոշումների, բանաձևերի և ընդհանուր դիրքորոշման ձևավորման։
- Արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի մշակում և ներդրում, որտեղ առանձնակի ուշադրություն կդարձվի ռազմավարական գործընկերության սկզբունքների հստակեցմանը և զարգացմանը
- Հայաստան-ՌԴ հարաբերությունները կբերվեն որակական նոր մակարդակի՝ խորացնելով բոլոր տեսակի հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ, կնախատեսվի նոր անվտանգային բնույթի պայմանագիր, կթարմացվի ՌԴ և ՀՀ միջև գործող իրավապայմանագրային ողջ հենքը:
- ԵՄ-ի հետ կհստակեցվի խորը և համապարփակ գործընկերային հարաբերությունները և կապահովվի դրանց շարունակական զարգացումը: Առավելագույն արդյունավետությամբ կօգտագործվի ԵՄ և ԵԽ-ի հետ SEPA-ի շրջանակներում առկա մեխանիզմները և գործիքակազմը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: ԵՄ երկրների հետ կխորացվի սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտակրթական համատեղ ծրագրերի մշակումն ու իրագործումը:
- Հատուկ ուշադրություն կդարձվի ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների հստակեցմանն ու շարունակական զարգացմանը, կշարունակվի համագործակցության զարգացումը տնտեսական, մշակութային և տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում:
- Անհրաժեշտ է է՛լ ավելի խորացնել բարեկամական հարաբերությունները Ֆրանսիայի հետ բոլոր հնարավոր ուղղություններով՝ կիրառելով բազմաշերտ արտաքին քաղաքականության ողջ գործիքակազմը:
- Կբացահայտվի Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների ողջ ներուժը և կկատարվեն կոնկրետ արդյունավետ քայլեր այն հնարավորինս փոխշահավետ օգտագործելու համար: Հատուկ ուշադրություն կդարձվի համագործակցությանը՝ մեծ ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում:
- Իրանի Իսլամական Հանրապետության հետ հնարավորինս կխորացվի բարեկամական հարաբերությունները և կգտնվեն փոխշահավետ փոխգործակցության կարևոր նոր ուղղություններ,
- Վրաստանի Հանրապետության հետ կշարունակվեն և կխորացվեն բարեկամական հարաբերությունները, ինչը կնպաստի երկու հարևան-բարեկամ երկրների կայուն զարգացմանը,
- Մերձավոր Արևելքի երկրների հետ կնախատեսվի ներդրումային փոխշահավետ ծրագրերի իրականացում, մշակութային կապերի զարգացում և հարստացում: Նպատակ կդրվի ապահովել Մերձավոր Արևելքում հայկական ներկայացվածության մակարդակի ավելացումը:
- Արտաքին քաղաքական ակտիվություն կցուցաբերվի Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում:
- Արտաքին քաղաքականության հայեցակարգում հատուկ տեղ պետք է զբաղեցնեն Հայաստան-միջազգային կազմակերպություններ, Հայաստան տարածաշրջանային կազմակերպություններ հարաբերությունների հստակեցումը և այդ հարաբերությունների ծառայեցնելը ի շահ Հայաստանի Հանրապետության, ՀՀ ժողովրդին և համայն հայությանը:
- Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ներգրավվածության հստակեցմանը և ՀՀ մասնակցության արդյունավետության բարձրացմանը: Պետք է ակտիվացնել և ավելի արդյունավետ դարձնել ԵԱՀԿ շրջանակներում դիվանագիտական աշխատանքը: «Գործընկերություն հանուն խաղաղության շրջանակներում» շարունակել փոխշահավետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
- Արտաքին քաղաքական խնդիրներից է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի միջազգային պատասխանատվության իրավական գործընթացների նախաձեռնումը: