- ԵԱՏՄ անդամ պետությունների հետ բանակցելով, մենք ակնկալում ենք առավել շահեկան պայմանների հասնել: Առանձին խնդիր է մաքսային մարմինների բարեփոխման և ընթացակարգերի պարզեցման խնդիրը:
- ԵԱՏՄ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների բերումով Հայաստանն այս հարցում որոշակի սահմանափակումներ ունի: Մենք նախատեսում ենք բանակցությունների միջոցով ՀՀ մաքսային ծառայության բարեփոխումների հնարավորություն ստանալ:
- ԵԱՏՄ-ի զարգացման տրամաբանության մեջ մենք չենք ընդունում Ադրբեջանի մասնակցությունը կառույցում որևէ կարգավիճակով, քանի դեռ Արցախի հարցը չի ստացել վերջնական լուծում և չեն վերականգնվել մեր խախտված իրավունքները:
- Մենք անհրաժեշտ ենք համարում ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ երկխոսությունը և բաց, պատասխանատու, շահագրգիռ մոտեցմամբ ձգտելու ենք այդ հարաբերություններին նոր որակ հաղորդել:
- Որպես Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական համագործակցության ռազմավարական գործընկեր ենք դիտարկում հայկական սփյուռքը, որի հետ հստակեցված իրավունքներով և պատասխանատվությամբ կառուցելու ենք նոր որակի փոխհարաբերություններ։
- Առաջ ենք մղելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման օրակարգը։
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Վերելք» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
- Ներքին ու արտաքին քաղաքականության հիմքը պետք է հանդիսանա խաղաղության ու ժողովուրդների փոխըմբռնման նկատմամբ կամքի դրսևորումը։
- Մեր հիմնական նպատակն է` Հայաստանից բաժանված տարածքների վերամիավորումը, Այսրկովկասում կայուն խաղաղության հաստատումը և Այսրկովկասի ազգերի միավորումը մեկ միասնական տնտեսա–քաղաքական համագործակցության մեջ, ուր կկառուցվի կայուն և մարդու համար արժանի միջազգային կարգ, որը կոչված է մարդկանց համար ապահովել ազատության ու համերաշխության առավելագույն հնարավորություն։
- Մենք ձգտում ենք խաղաղ ապրել ոչ միայն մեր անմիջական սահմանակից երկրների` Թուրքիայի և Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի, այլև Մերձավոր Արևելքի բոլոր պետություններիհետ։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը պատրաստ է ազնիվ համագործակցության Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ։
- Մենք պետք է ակտիվացնենք մեր մերձավորարևելյան քաղաքականությունը ի շահ խաղաղության և օգտակար տնտեսական համագործակցության։
- Մենք կողմնակից ենք մերձավորարևելյան տարածաշրջանային ոչ ռազմաքաղաքական կառույցների ստեղծմանն ու ռազմավարական համագործակցության հիմնադրմանը: