- Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն հիմքում ունենալով երկու հիմնական ելակետ՝ պետական շահ և միջազգային գործող իրավունք։ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը, որի շրջանակներում պետք է դիտարկվեն և լուծվեն հնարավոր բոլոր հարցերը։ Կուսակցության գործունեության արտաքին քաղաքականությունը ուղղված է աշխարհասփյուռ հայերի համախմբման, նրանց անվտանգության ապահովման, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման, սփյուռքում բնակվող հայ մարդու, հայ ընտանիքի հայաստանակենտրոն գործունեության ապահովմանն եւ ամրապնդմանը։
- Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտության հիմքում ընկած է ազգային ինքնորոշման իրավունքը՝ որի խոսուն վկաներն են Արցախն հայերով բնակեցված լինելու բազմադարյա իրողություններն եւ հայկական մշակույթային կոթողները եւ հետեւաբար նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991թ-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր Ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։
- Որպես Հայաստանի առանձնահատկություն ենք դիտարկում այն հանգամանքը, որ Արցախյան պատերազմից հետո երկիրրը դարձել է տարածաշրջանային անվտանգության արտահանող։ Մյուս առանձնահատկությունը երկրի աշխարհագրական դիրքն է, որը տարբեր հակասական շահեր ունեցող տարածաշրջանում մեծ քաղաքական կշիռ և քաղաքական հարցերում մանևրելու հնարավորություն է տալիս պետությանը։ Հաջորդ առաջանձնահատկությունը պատմականորեն ձևավորված մեծ Սփյուռքն է, որը պետական շահի առաջխաղացման գործում կարող է էական ազդեցություն ունենալ։
- Գտնում ենք, որ պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության։ Սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին և կարգավիճակին։ Նույնը կարելի է ասել ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմի և կարգավիճակի մասին։
- հարևաններին չենք կարող փոխել, և բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այսպիսի քաղաքականությունը պետք է ելնի այն տրամաբանությունից, որ յուրաքանչյուր սերունդ մյուսներին պետք է փոխանցի ավելի ապահով ֆիզիկական տարածք։
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
«Զարթոնք» ագային քրիստոնեական կուսակցություն
Արտաքին հարաբերություններ