- Կվարենք Հայաստանի և Սփյուռքի ներուժների ամբողջական միավորման կուրս՝ որպես գերակայություն ընդունելով ՀՀ պետական շահը: ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ՀԱՊԿ անդամ, ԱՊՀ հիմնադիր անդամ:
- Մենք կշարունակենք խորացնել հարաբերությունները դաշնակիցների հետ: Առանձնահատուկ գործընկեր-բարեկամական հարաբերությունների խորացումը ՌԴ-ի հետ կլինի մեր արտաքին հարաբերությունների կարևոր բաղկացուցիչը:
- Մեկ տարվա ընթացքում կհասնենք Եվրոմիության երկրների հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի ռեժիմի հաստատմանը:
- Խիստ կարևորում ենք Չինաստանի Ժողովրդական և Հնդկաստանի Հանրապետությունների հետ մեր հարաբերությունները իրական բարեկամական-ռազմավարական մակարդակի հասցնելը:
- Առանձնահատուկ կարևորություն ենք համարում Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական երկրների մեծ մասի, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերությունները գործընկերայինից բացարձակ բարեկամականի աստիճանի բարձրացումը:
- Եվրոմիության երկրների հետ տնտեսական, ռազմավարական, քաղաքական հարաբերությունների խորացումը համարում ենք առաջնային խնդիր: Իրատեսորեն գնահատելով նրանց հետաքրքրությունը մեր տարածաշրջանի և ՀՀ հանդեպ, կհասնենք վստահելի և իրավահավասար գործընկերոջ կարգավիճակի՝ համադրելով մեր շահերը նրանց շահերին:
- Կակտիվացնենք մեր գործունեությունը Լատինական Ամերիկայի երկրների հետ, ուղղորդելով մեր տարածաշրջանում նրանց հետաքրքրությունները: Կհասնենք նրանցից դաշնակցային հարաբերությունների:
- Կճանաչենք Քրդերի, Եզդիների մասսայական ոչնչացումն ու հայրենազրկումը, որպես ցեղասպանություն:
- Միջազգային հարթակներում կներկայացնենք եզդիների և ասորիների ազգային շահերը, կպաշտպանենք նրանց դատը:
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
«Զարթոնք» ագային քրիստոնեական կուսակցություն
Արտաքին հարաբերություններ