Հանրապետություն կուսակցություն logo
Հանրապետություն կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
  • ՀՀ առաջնայնությունը համարում ենք Արցախի  հարցի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի  խմբի շրջանակներում՝ ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը, անվտանգության  ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման  մեխանիզմների մշամանը: 
  • Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում խնդիրները պետք է  լուծվեն` ելնելով պատմական փաստերից, արդի իրողություններից, միջազգային  իրավունքի նորմերից և սկզբունքներից: 
  • Աշխատանքներ պետք է իրականացվեն նաև Արևմուտքի հետ՝  Հայաստան Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման  այլընտրանքային ուղիների ձևավորման համար, մասնավորապես պետք է նպաստել բոլոր  բնագավառներում Եվրամիության երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների  զարգացմանը, առանձնակի ուշադրություն դարձնել ՀՀ և Ֆրանսիա  հարաբերություններին, ընդլայնել և խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի  անվտանգությունն ապահովող հիմնական կառույցի` ՆԱՏՕ-ի հետ: 
  • Թե ռազմական ոլորտում, թե ներդրումների ներգրավման, թե նոր  տեխնոլոգիաների կիրառման համատեքստում ԱՄՆ-ը կարող է լինել կարևոր գործընկեր: Ելնելով Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակից՝ պետք է հստակեցնել  ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ  քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական  ոլորտներում: 
  • Շարունակել «Իրան-Հայաստան» գազատարի և հաղորդակցության այլ ուղիների  կառուցումը (մասնավորապես` հեռանկարում ձեռնարկել «Իրան-Հայաստան» երկաթուղու  կառուցումը): Պետք է սկսվեն բանակցություններ Հայաստանով դեպի Վրաստան  իրանական գազի տարանցման շուրջ: 
  • Որպես արտահանման շուկա՝  առաջնայնությունը տալիս  միլիարդ բնակչությամբ, ավելի բարձրորակ, բարձր  գնողունակությամբ ԵՄ շուկային:
  • Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանի Դաշնության ներկայությունը մեր երկրում պետք է հասնի առավելագույն մակարդակի: Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմական այսօրինակ ծանր ժամանակաշրջանում նշված գործընթացը կարևորագույն առաջնահերթություն է: Այս համատեքստում անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը: 
  • Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում պետք է վարի իր ռազմավարական դաշնակցի համար վստահելի քաղաքականություն: 
  • «Բարգավաճ Հայաստանը» կարևորում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Հայաստանի Հանրապետության բազմավեկտոր ինտեգրման ընդլայնումը: Միաժամանակ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար պետք է դառնա ոչ միայն ապրանքների և ծառայությունների իրացման մեծ շուկա, այլև դեպի Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներհոսքի կարևորագույն աղբյուր: 
  • Մենք շարունակաբար մեր ակտիվ մասնակցությունն ենք ունենալու ԱՊՀ և ՀԱՊԿ կառույցներում ընթացող գործընթացներին՝ շարունակելով կառուցողական գործունեությունը եվրաինտեգրման գործընթացներում: 
  • Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման գործընթացի շարունակականության օգտին: 