- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։
- Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով՝ ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտներում, շարունակելու ենք ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր ենք ձեռնարկելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ;
- Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը: Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
- Շարունակելու ենք Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ պայմանագրերի վրա: Մինչև 2026 թվականը ավարտին ենք հասցնելու 2021 թվականի մարտին ամբողջությամբ ուժի մեջ մտած ՀԸԳՀ կիրարկման գործընթացը։ Շարունակելու ենք Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը առկա ոլորտային մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունը մեկնարկելու ուղղությամբ։
- Շարունակելու ենք ամրապնդել Ֆրանսիայի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները` ելնելով նաև Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կարգավիճակից։ Քաղաքական ոլորտում առկա փոխգործակցությանը զուգահեռ պետք է կոնկրետ քայլեր իրականացնենք Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Կարևորում ենք նաև Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներում։
- Ապահովելու ենք Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից: Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` ձգտելու ենք առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ էլ ավելի զարգացնել։ Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր ենք իրականացնելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ: Այս առումով կարևորում ենք համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը։
- Ապահովելու ենք Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, անվտանգային, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջային ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
- Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար: Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։
- Թուրքիայի ղեկավարության ապակառուցողական գործողությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացահայտ աջակցությունը, ինչպես նաև հակահայկական քաղաքականությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչը բխում է տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ Թուրքիայի կողմից համապատասխան կառուցողական քայլերի դեպքում:
- Լինելու ենք նախաձեռնող Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և նոր համագործակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ:
- Նպաստելու ենք Մերձավոր և Միջին Արևելքի ավանդաբար բարեկամ երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությանը և շահերի պաշտպանությանը:
- Զարգացնելու ենք համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:
- Արտաքին հարաբերություններում շարունակելու ենք Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական քաղաքականությունը, հատկապես այն միջազգային կառույցների շրջանակներում, որոնց անդամ է Հայաստանը կամ որոնց հետ կան արդեն ձևավորված փոխգործակցության ձևաչափեր:
- ԵԱՏՄ շրջանակներում շարունակելու ենք նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը և գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին:
- Դիտարկելով ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին:
- Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակելու ենք կարևորել նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:
- Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ հիմնարար արժեքներին և բարձր է գնահատում կառույցի դերը միջազգային խաղաղության, ժողովուրդների համագործակցության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բնագավառում: Հայաստանը շարունակելու է իր ակտիվ աշխատանքները կառույցի շրջանակներում՝ կարևորելով կառույցի դերը ինչպես տարածաշրջանային խնդիրների լուծման, այնպես էլ գլոբալ մարտահրավերների ձևակերպման և դրանց շուրջ աշխատանքների կազմակերպման տեսակետից:
- Հետամուտ ենք լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը:
- Շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող գործընթացներին՝ ելնելով այն հանգամանքից, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ-ն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրների հասցեգրման կարևոր հարթակ է։
- Արդիականացնելու ենք տնտեսական դիվանագիտության մեխանիզմներն ու գործընթացները։ Այդպիսով, կկարողանանք առավել բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի զարգացման համար, զգալիորեն մեծացնել օտարերկրյա ներդրումների ներհոսքը, ավելացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալները, խթանել առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացը, համագործակցությունը հետազոտությունների ու մշակումների ոլորտում, մեծացնել զբոսաշրջության ծավալները, նպաստել հայկական ու օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը:
- Աշխարհում ընթացող հեղափոխական զարգացումներից հետ չմնալու համար մեծ ուշադրություն ենք դարձնելու թվային դիվանագիտությանը: Խթանելու ենք թե՛ դիվանագիտության թվայնացումը, թե՛ թվային տեխնոլոգիանների զարգացման մեջ դիվանագիտության դերը։ Դիվանագիտության լայնածավալ թվայնացումը կբերի մի շարք գործառույթների ավտոմատացման և արդյունավետության բարձրացման, օրինակ՝ արհեստական բանականության օգտագործման միջոցով, ինչը հատկապես շահավետ է մարդկային ու նյութական ռեսուսների ճիշտ օգտագործման ու բաշխման տեսանկյունից։ Տեխնոլոգիական կորպորացիաների հետ համագործակցության շնորհիվ նպաստելու ենք թվային հարթակներում Հայաստանի դրական ընկալման բարձրացմանը և շահերի ամրապնդմանը, թվային տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ծավալի աճին։
- Հատկապես փոքր պետությունների դեպքում միջազգային իրավունքն ու միջազգային իրավական ռեժիմի ամրապնդումը կարևոր գործիք է՝ արտաքին քաղաքական շահերը պաշտպանելու համար: Մենք զարգացնելու ենք իրավական դիվանագիտության գործիքակազմն արտաքին քաղաքականության մեջ և նպաստելու ենք նորմերի ու կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի առաջխաղացմանը: Իրավական գործիքակազմի կոորդինացված ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա միջազգային իրավական ռեժիմի շրջանակներում խթանել ու առաջ մղել հայությանը մտահոգող հարցերը ու խնդիրները և պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հայաստան» դաշինք
Արտաքին հարաբերություններ
- Հայաստանը՝ ՌԴ հետ կվերագործարկի փոխհարաբերությունները բոլոր ուղղություններով եւ տարածաշրջանային մարտահրավերներին համահունչ, կձեւավորի զարգացման նոր ուղղություններ։
- Խորացնելու եւ ընդլայնելու ենք ռազմավարական գործընկերությունը Վրաստանի Հանրապետության հետ, որպես անմիջական հարեւանի եւ աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր ունեցող երկրի։ Վրաստանը բարեկամ երկիր է, ուր իրացվում են ջավախահայության ազգային ինքնությունը պահպանելու եւ զարգանալու լիարժեք հնարավորություններ։
- Ամրապնդվելու են եւ որակական նոր հանգրվանի են հասցվելու Իրանի հետ համագործակցության եւ գործընկերության հարաբերությունները։
- Որակական նոր մակարդակի է հասցվելու Չինաստանի հետ համագործակ ցությունը, այդ թվում՝ տարածաշրջանային փոխգործակցության համար տեքստում։
- Շարունակելու ենք՝ ՄԱԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ եւ այլ միջազգային կազմակերպություններում լիարժեք կատարել Հայաստանի ստանձնած պարտավորությունները եւ իրացնել անդամակցության ընձեռած բոլոր հնարավորությունները։
- Երկկողմանի կառուցողական եւ արդյունավետ համագործակցություն ենք ծավալելու ԱՄՆ-ի, Եվրամիության անդամ երկրների հետ։ Խաղաղությունը խթանելու, մեր ազգային շահերի պաշտպանության հրամայականից բխող երկխոսություն եւ փոխշահավետ արտաքին քաղաքականություն ենք վարելու Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի երկրների, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ:
- Նոր թափով աշխատելու ենք Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրա էներգետիկ հարթակի ձեւավորման ուղղությամբ՝ ապահովելով Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի արտահանումը տարածաշրջանի այլ երկրներ:
- Քաջարանի թունելի կառուցումը եւ Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի շինարարությունը ունենալու են ռազմավարական նշանակություն։ Մենք այն դիտարկում ենք Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու եւ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում։ Նման ենթակառուց վածքային լուծումները կխթանեն Պարսից ծոցի եւ սեւծովյան նավահանգիստների միջեւ ավտոմոբիլային փոխադրումները:
- Աջակցելու ենք հաղորդակցության զարգացման այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանում ապրանքաշրջանառությանը եւ սպասարկում են Հայաստանի ազգային-պետական շահերը. օրինակ՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ թունելի շինարարությունը։ Մենք պետք է նպաստենք Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բացմանը։
- Այս բոլոր գաղափարները անհրաժեշտաբար պետք է փոխկապակցվեն գլոբալ համագործակցության եւ աշխարհում առեւտրային գործընկերության զարգացման Չինաստանի կառավարության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շրջանակներին: