Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Արտաքին հարաբերություններ
Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային և անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում և եղանակներով Հայաստանի և հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է։ Արտաքին քաղաքականության խնդիրներնեն․
- Գործընկեր կառույցների ու երկրների, դաշնակիցների հետ հարաբերությունների հետագա խորացումը, գործընկերության նոր ուղղությունների մշակումը, հակոտնյա շահեր հետապնդող երկրների հետ արդյունավետ երկխոսության հաստատումը, մասնավորապես՝
- Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Երկու ժողովուրդների բարեկամության վրա հենվող մեր հարաբերությունները պետք է բնականոն կերպով զարգանան և խորանան բոլոր ոլորտներում՝ միտված լինելով փոխադարձ շահերի առաջմղմանն ու միմյանց համար տարածաշրջանային մարտահրավերների չեզոքացման հարցում սերտ համագործակցությանը: Անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է հիմնված լինի իրական կարիքների լիարժեք բավարարման և փաստացի առկա ու պոտենցիալ սպառնալիքներին օպերատիվ արձագանքման սկզբունքների վրա՝ անկախ այլ գործոններից:
- ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանը պետք է հանդես գա որպես դրանց լիարժեք, ակտիվ և նախաձեռնող անդամ: Հայաստանը պետք է հնարավոր ջանքերը ներդնի՝ ի նպաստ կառույցների զարգացման, դրանց միջազգային հեղինակության ամրապնդման և մեծացման: Արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ պետք է լինի Հայաստանի համար կարևոր հարցերի ներառումը կառույցների օրակարգերում:
- Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանին կապում են դարերից եկող երկու հարևան ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, որոնք խորացման մեծ ներուժ ունեն: Բոլոր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը մշտապես պետք է լինի օրակարգում: Իրանի հետ գործակցությունը պետք է միտված լինի երկկողմ հարաբերությունները երրորդ երկրների ազդեցությունից զերծ պահելուն և աշխարհի համար քաղաքակրթությունների շարունակական երկխոսության լավագույն օրինակներից մեկը լինելուն:
- Պետք է խորացվի համագործակցությունը Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ ձևաչափի ներքո, Հայաստանը պետք է նախաձեռնի Հայաստան-Իրան-Ռուսաստան կայուն համագործակցության ձևաչափ:
- Վրաստանի հետ սերտ գործընկերային, բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունի: Տարբեր ինտեգրացիոն գերակա վեկտորներ ունեցող երկու հարևան երկրների միջև փոխլրացման սկզբունքով կառուցվող հարաբերությունները պետք է մշտապես միտված լինեն զարգացմանն ու խորացմանը և զերծ մնան արտաքին դեստրուկտիվ ազդեցությունից: Եվրոպական երկրների հետ երկկողմ, եվրոպական (և եվրաատլանտյան) կառույցների հետ բազմակողմ համագործակցությունը պետք է հենված լինի ընդհանուր արժեքների վրա և ծառայի Հայաստանում ոլորտային բարեփոխումների շարունակականությանն ու մեզ համար կարևոր օրակարգերի առաջմղմանը: Հարաբերվելով ազգային պետությունների այդ ընտանիքի հետ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են ունենալ իրենց ուրույն ներդրումն այդ բազմազանության մեջ՝ հիմք ունենալով հայ ժողովրդի քաղաքակրթական արմատները, ազգային արժեքներն ու ավանդույթները:
- ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություն է: Հարաբերությունները պետք է ունենան իրական հագեցած օրակարգ, ներառեն համագործակցության հնարավոր բոլոր ոլորտները՝ մշտական զարգացման դինամիկա ապահովելով բոլոր այն հարցերում, որոնք հակասության մեջ չեն մտնում Հայաստանի այլ պարտավորությունների հետ:
- Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կառուցվելով պատմական կապերի հենքի վրա, պետք է ունենան հագեցած և բազմազան օրակարգ: Ներկայիս հարաբերությունների մակարդակը չի արտացոլում երկկողմ համագործակցության իրական ներուժը: Հայաստանը պետք է նախաձեռնող լինի Չինաստանի հետ հարաբերություններին իրական բովանդակություն հաղորդելու հարցում:
- Ադրբեջանը պետք է առերեսվի երեք անգամ Արցախի դեմ պատերազմ հրահրելու փաստի և դրա հետևանքների հետ: Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության համատեքստում իր առավելապաշտական քաղաքականությունից: Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումն ու տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է բացառապես Արցախի բնակչության անվտանգության ու բոլոր հիմնարար իրավունքների հարատև ապահովման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների ճանաչման միջոցով: Ադրբեջանը պետք է վերադարձնի պատերազմի ընթացքում օկուպացված տարածքները: Հայաստանը, միջազգային հանրության աջակցությամբ, պետք է կանխի ՀՀ ինքնիշխանտարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած հավակնություն և/կամ ոտնձգություն: Երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը և տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր են, բայց իրական կլինեն, եթե Ադրբեջանի իշխանությունը հրաժարվի իր առավելապաշտությունից, հայատյացությունից և շանտաժի քաղաքականությունից: Տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերի կյանքի կոչումը պետք է հիմնված լինի միմյանց հանդեպ վստահության, կառուցողական երկխոսության և իրապես բարիդրացիական հարաբերությունների վրա:
- Պետք է մշակվի և իրականացվի Թուրքիայի հասարակության հետ ուղիղ շփման, մեր մոտեցումների և պատկերացումների ներկայացման գործիքակազմ, որը կնպաստի հանրությունների միջև երկխոսության հաստատմանը:
- Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի ուրույն կարևորություն: Պատմական ծանր փուլերում հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցությունը չի կարող մոռացվել: Միմյանց աջակցելու ու սատարելու ամուր ավանդույթ է ձևավորվել, որը պետք է շարունակվի: Արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը, համատեղ օրակարգերի առաջմղումը պետք է մշտապես լինեն Հայաստանի ուշադրության կենտրոնում:
- Հայաստանը պետք է նախաձեռնող լինի և ակտիվ քաղաքական հարաբերություններ զարգացնի բոլոր տարածաշրջաններում՝ յուրաքանչյուրի հետ իր առանձնահատկություններից և գերակայություններից ելնելով: Գլոբալ նախագծերից դուրս մնալը կնշանակի բաց թողնել հնարավորությունները և զիջել մրցապայքարում: Ուշադրության կենտրոնում պետք է լինեն ավանդական հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների, Աֆրիկամայրցամաքի և Հեռավոր Արևելքի երկրների հետ: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն ցուցաբերել Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը:
- Ներկայիս միաբևեռ և միայն Ռուսաստանի հետ կապված արտաքին քաղաքականության փոխարեն վարել բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, Հայաստանը Թուրքիային հանձնող Ռուսաստանի փոխարեն ձեռք բերել իրական դաշնակիցներ՝ արտաքին ռազմավարության անկյունաքար դարձնելով «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ի անդամ հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United States) կարգավիճակ ստանալու առաջնահերթությունը,
- ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ ապագա դաշնակիցների աջակցությամբ սկսել որակապես միանգամայն նոր պաշտպանական համակարգի՝ ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ձևավորումը։
- Քայլեր ձեռնարկել, առաջնահերթորեն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակությամբ ու մասնակցությամբ, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ համագործակցաբար՝ որպես Հարավ-Հյուսիս աշխարհատնտեսական ծրագրում հանգուցային դիրք և դեր ունեցող մասնակից երկիր, տեխնոլոգիական հագեցման և տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով տարածաշրջանային բազմամիլիարդանոց ներդրումային փաթեթի հայկական բաղադրիչը ստանալու համար։
- Քայլեր ձեռնարկել Նախիջևանի ապառազմականացման, նրա տարածքում միջազգային վերահսկողության հաստատման և նրա հաղորդակցային ենթակառուցվածքները Հարավ-Հյուսիս միջանցքի համակարգի մաս դարձնելու համար։
- Ի կատարումն 1990 թ․ օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջների, ընդունել Անկախ պետականության հաստատման գործընթացի ամբողջացման մասին հռչակագիր և դրանով՝
.ամրագրել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը և Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը հայտարարել որպես ազգային ռազմավարության համակարգաստեղծ գերակայություն,
․դատապարտել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության դեմ քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի 1920-21 թթ․ ագրեսիան և դրա արդյունքներն արձանագրած փաստաթղթերը, այդ թվում և առաջին հերթին՝ 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը,
.իրավաքաղաքական գնահատական տալ խորհրդառուսական օկուպացիայի շրջանին (1920 թ․ դեկտեմբերի 2 - 1991 թ․ դեկտեմբերի 26) և առ ոչինչ հայտարարել այդ շրջանի բոլոր միջազգային պայմանագրերն ու այլ ակտերը, այդ թվում և առաջին հերթին՝ ԽՍՀՄ կազմավորման մասին 1922 թ․ դեկտեմբերի 30-ի պայմանագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներին (Արցախ, Նախիջևան և այլն) վերաբերող ներպետական ակտերը, Հայաստանի անկախ պետականության վերականգնումից հետո դե յուրե անկախության շրջանին (1991 թ․դեկտեմբերի 26 – մինչև Հռչակագրի ընդունման պահը),3. Կազմակերպել իրավաքաղաքական գնահատականից բխող համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն: