- ԵԱՏՄ անդամ պետությունների հետ բանակցելով, մենք ակնկալում ենք առավել շահեկան պայմանների հասնել: Առանձին խնդիր է մաքսային մարմինների բարեփոխման և ընթացակարգերի պարզեցման խնդիրը:
- ԵԱՏՄ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների բերումով Հայաստանն այս հարցում որոշակի սահմանափակումներ ունի: Մենք նախատեսում ենք բանակցությունների միջոցով ՀՀ մաքսային ծառայության բարեփոխումների հնարավորություն ստանալ:
- ԵԱՏՄ-ի զարգացման տրամաբանության մեջ մենք չենք ընդունում Ադրբեջանի մասնակցությունը կառույցում որևէ կարգավիճակով, քանի դեռ Արցախի հարցը չի ստացել վերջնական լուծում և չեն վերականգնվել մեր խախտված իրավունքները:
- Մենք անհրաժեշտ ենք համարում ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ երկխոսությունը և բաց, պատասխանատու, շահագրգիռ մոտեցմամբ ձգտելու ենք այդ հարաբերություններին նոր որակ հաղորդել:
- Որպես Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական համագործակցության ռազմավարական գործընկեր ենք դիտարկում հայկական սփյուռքը, որի հետ հստակեցված իրավունքներով և պատասխանատվությամբ կառուցելու ենք նոր որակի փոխհարաբերություններ։
- Առաջ ենք մղելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման օրակարգը։
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ