Սոցիալական ապահովության թեմայով ճաշ-քննարկում
30/11/2021 12:25
2018 թ-ի դեկտեմբերի 1-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնությունը մեկնարկեց քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի միջև համագործակցության հարթակի իր նախագիծը՝ կազմակերպելով սոցիալական ապահովության թեմայով ճաշ-քննարկում։ Հանդիպման ընթացքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բուռն քննարկում ծավալվեց ՀՀ-ի՝ իր քաղաքացիների բարեկեցության ապահովման գործում որպես սոցիալական պետություն ունեցած դերի վերաբերյալ: Ֆորմալ քննարկմանը հաջորդեց "networking lunch" ձևաչափով քննարկումները ճաշի շուրջ։