Կոռուպցիայի դեմ պայքար

Ընտրություններ

«Հայ Ազգային Կոնգրես» logo «Հայ Ազգային Կոնգրես»

  • Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռքբերված միջոցները։
  • Հիմնավորապես վերանայել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ պետական այլ ծառայողների եկամուտների հայտարարագրման համակարգը` կիրառելով միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված հայտարարագրված եկամուտների եւ իրական ունեցվածքի համեմատական վերլուծության չափորոշիչները։
  • Բացառել պետական մարմիններում արտաբյուջետային միջոցների ձեւավորումն ու օգտագործումը։
  • Հստակ տարանջատել իշխանությունն ու խոշոր գործարարությունը. օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն ստացած խոշոր ձեռնարկատիրոջ բիզնեսը հանձնվում է պետական կառավարման
  • ՀՀ ողջ օրենսդրությունը մաքրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող բարդ եւ խճճող ձեւակերպումներից` գործարար համայնքն ու քաղաքացուն ազատելով օրենսդրական թակարդներից: Այսուհետ բոլոր օրենքները, կառավարության որոշումներն ու այլ իրավական ակտերն ընդունել միայն կոռուպցիոն ռիսկերի բացակայության վերաբերյալ փորձագիտական եզրակացության առկայությամբ:
  • Վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար
  • Ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, վերանայել եւ ընդլայնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները։
  • Տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, սահմանափակել շուկայի 33.33%-ի չափով: Սահմանափակումը պարտադիր կիրառել լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա տարածել օրենքով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Շարունակելու ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում արդյունավետ կիրառումը:
  • Զարգացնելու ենք հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմները:
  • Պարզեցնելու ենք վարչարարությունը: Ներդնելու ենք էլեկտրոնային գործիքներ, ծառայությունների մատուցման միասնական և դյուրին համակարգ:
  • Հակակոռուպցիոն մարմինները՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանը, համալրելու ենք պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերով և ապահովելու ենք այս մարմինների գործունեությունը ամբողջական ծավալով:
  • Իրականացնելու ենք կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում և դրա հիման վրա միջոցառումների ծրագրերի մշակում:
  • Կրթության բոլոր օղակներում ներառելու ենք հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ առարկայական ծրագրեր։
  • Թվայնացնելու ենք հանրային ծառայությունները՝ դրանց մատուցումը իրականացնելով մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով: Շարունակելու ենք հանրային ծառայության միասնական գրասենյակների ծավալումը մարզերում։

«Պատիվ ունեմ» դաշինք logo «Պատիվ ունեմ» դաշինք

  • Զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ և ապահովել դրա գործնական կիրառությունը: 
  • Ձևավորել կոռուպցիա երևույթի նկատմամբ հանրային բարձր անհանդուրժողականություն և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը:
  • Զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ և ապահովել դրա գործնական կիրառությունը: 
  • Ձևավորել կոռուպցիա երևույթի նկատմամբ հանրային բարձր անհանդուրժողականություն և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը:

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն

  •  Ստեղծել պետական կոմիտե կամ պետական գերատեսչություն, որի գործունեության գերնպատակը կլինի անողոք պայքարը կոռուպցիայի ու կաշառակերության դեմ և դրանց արմատախիլ անելը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

  • Արդյունավետ կառավարման համակարգի ձևավորում, այդ համակարգում  կառավարման և հակակոռուպցիոն ստանդարտների ներդրում և կիրառում։ 
  • Կոռուպցիան անհանդուրժող համատարած միջավայրի ձևավորում։
  • Կոռուպցիայի բոլոր դրսևորումների՝ կաշառակերության, նեպոտիզմի և ֆավորիտիզմի դեմ համակարգային անհաշտ պայքար։
  • Ստվերային տնտեսության դեմ պայքար։

«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo «Հայոց Հայրենիք» կուսակցություն

  • ՀՀԿ իշխանության կողմից 2011թ-ից սկսած, ատերկրում գտնվող կենսաթոշակառուներից յուրացրած թոշակների վերադարձ երեք տարվա ընթացքում:
  • Նախկին և ներկա գործող իշխանավորների թալանի ետ վերադարձ պետական բյուջե:
  • Նախկին և ներկա գործող իշխանավորների թալանի ետ վերադարձ պետական բյուջե, նախկինում կոծկված քրեական գործերի վերաբացում, մեղավորների արդարացի պատժում, անարդարացի դատավճիռների և վճիռների վերանայում:
  • Կոռուպցիայի կանխարգելում, ամբողջ պետական համակարգում:

«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo «Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն

  • Կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացման համակարգից անցում կկատարվի կենտրոնացված համակարգ։
  • Կստեղծվի կոռուպցիայի դեմ   պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական  մարմինը,   որն իր գործունեությունը կիրականացնի հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (իրավապահ գործունեություն և նախաքննություն) հենասյուների վրա։
  • Կմշակվեն և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական կրթության հաստատություններում, ԲՈՒՀ-երում կներդրվեն էթիկայի և հակակոռուպցիոն կրթության ծրագրեր՝ հաշվի առնելով ուսուցանվողների տարիքային առանձնահատկությունները: 
  • Հանրության շրջանում կծավալվեն հակակոռուպցիոն իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ,  բեմադրություններ, կմշակվեն և կգործարկվեն հակակոռուպցիոն համակարգչային խաղեր: 
  • Էականորեն կբարելավվի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի բախման հայտարարագրման համակարգը: Այդ նպատակով կվերանայվի և կընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը, կվերանայվեն հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, ինչպես նաև հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները: 
  • Ամբողջական ծավալով կներդրվի իրական սեփականատերերի ինստիտուտը. կհիմնվի իրական սեփականատերերի ռեեստր, և այն վարող մարմնինը կօժտվի հարկային և բանկային գաղտնիքներին հասանելիություն ունենալու լիազորությամբ։ 
  • Խոշոր և միջին բիզներսը ներկայացնող իրավաբանական անձանց մոտ կներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր
  • Կստեղծվի կոռուպցիոն գործերով մասնագիտացած դատարան, որում պաշտոնի նշանակման վեթինգի իրականացման միջոցով կներգրավեն արժանի, պրոֆեսիոնալ և բարեվարք դատավորներ: 
  • Իրական գործնական հիմքերի վրա կներդրվի կոռուպցիայի հետևանքով գողացված ակտիվների վերականգնման և վերադարձման ինստիտուտը`  ներքին կարողությունների զարգացման և գործադրման միջոցով:  Վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության,  կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով: 
  • Կներդրվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն գործերի հետաքննությունների և դատավճիռների գրանցամատյանի վարման ինստիտուտը: 
  • Հանրաքվեի հիման վրա կճանաչվի հինգ հարյուր միլիոն դրամից սկսած անօրինական և ապօրինի կերպով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքը, եթե դրանց փաստացի և իրական սեփականատերերը կամովին կընդունեն այդ ակտիվների անօրինական և ապօրինի հարստացման միջոցոցներով ձեռք բերելու փաստը և այդ ակտիվների իրական արժեքը։
  • Պատրաստ կլինեն այդ ակտիվների արժեքի իննսուն տոկոսը տասը տարվա ընթացքում մաս-մաս վերադարաձնել Հայաստանի Հանրապետությանը և պետական ծառայության անցնել ու քաղաքականությամբ զբաղվել միայն օրենքներով սահմանված բարեխղճության կանոնների պահպանման դեպքում: Կամովին վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության,  կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Վճռականորեն արմատախիլ ենք անելու կոռուպցիան, գանձագողությունը՝ վերացնելով դրանք ծնող շարժառիթների ամբողջ շղթան։ 
  • Պարզեցվելու եւ հստակեցվելու են գործարարությամբ զբաղվելու իրավական ընթացակարգերը, բարձրացվելու է որոշումներ կայացնելու թափանցիկությունը, առավելագույնս բացառվելու է օրենքների երկիմաստությունը։
  • Վերանայելու ենք այն իրավական ակտերը, որոնք, խաթարելով մրցակցային միջավայրը, ընդունվել են՝ կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի տնտեսական շահից ելնելով։ Կասեցնելու ենք այն օրենքների կիրարկումը, որոնք ձեւավորում են ներդրումային անբարենպաստ միջավայր։

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

 

 

  • Սահմանադրական և/կամ օրենսդրական փոփոխությունների միջոցով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԱԾ հակակոռուպցիոն գործառույթները։
  • ՀՀ Ոստիկանության հետաքննչական գործառույթներն ու կառույցները համապատասխանաբար փոխանցել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ Քննչական կոմիտեին: