- Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռքբերված միջոցները։
- Հիմնավորապես վերանայել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ պետական այլ ծառայողների եկամուտների հայտարարագրման համակարգը` կիրառելով միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված հայտարարագրված եկամուտների եւ իրական ունեցվածքի համեմատական վերլուծության չափորոշիչները։
- Բացառել պետական մարմիններում արտաբյուջետային միջոցների ձեւավորումն ու օգտագործումը։
- Հստակ տարանջատել իշխանությունն ու խոշոր գործարարությունը. օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն ստացած խոշոր ձեռնարկատիրոջ բիզնեսը հանձնվում է պետական կառավարման
- ՀՀ ողջ օրենսդրությունը մաքրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող բարդ եւ խճճող ձեւակերպումներից` գործարար համայնքն ու քաղաքացուն ազատելով օրենսդրական թակարդներից: Այսուհետ բոլոր օրենքները, կառավարության որոշումներն ու այլ իրավական ակտերն ընդունել միայն կոռուպցիոն ռիսկերի բացակայության վերաբերյալ փորձագիտական եզրակացության առկայությամբ:
- Վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար
- Ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, վերանայել եւ ընդլայնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները։
- Տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, սահմանափակել շուկայի 33.33%-ի չափով: Սահմանափակումը պարտադիր կիրառել լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա տարածել օրենքով։
«Հայ Ազգային Կոնգրես»
«Մեր տունը Հայաստանն է» դաշինք
Կոռուպցիայի դեմ պայքար