- Կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացման համակարգից անցում կկատարվի կենտրոնացված համակարգ։
- Կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմինը, որն իր գործունեությունը կիրականացնի հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (իրավապահ գործունեություն և նախաքննություն) հենասյուների վրա։
- Կմշակվեն և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական կրթության հաստատություններում, ԲՈՒՀ-երում կներդրվեն էթիկայի և հակակոռուպցիոն կրթության ծրագրեր՝ հաշվի առնելով ուսուցանվողների տարիքային առանձնահատկությունները:
- Հանրության շրջանում կծավալվեն հակակոռուպցիոն իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ, բեմադրություններ, կմշակվեն և կգործարկվեն հակակոռուպցիոն համակարգչային խաղեր:
- Էականորեն կբարելավվի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի բախման հայտարարագրման համակարգը: Այդ նպատակով կվերանայվի և կընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը, կվերանայվեն հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, ինչպես նաև հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները:
- Ամբողջական ծավալով կներդրվի իրական սեփականատերերի ինստիտուտը. կհիմնվի իրական սեփականատերերի ռեեստր, և այն վարող մարմնինը կօժտվի հարկային և բանկային գաղտնիքներին հասանելիություն ունենալու լիազորությամբ։
- Խոշոր և միջին բիզներսը ներկայացնող իրավաբանական անձանց մոտ կներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր
- Կստեղծվի կոռուպցիոն գործերով մասնագիտացած դատարան, որում պաշտոնի նշանակման վեթինգի իրականացման միջոցով կներգրավեն արժանի, պրոֆեսիոնալ և բարեվարք դատավորներ:
- Իրական գործնական հիմքերի վրա կներդրվի կոռուպցիայի հետևանքով գողացված ակտիվների վերականգնման և վերադարձման ինստիտուտը` ներքին կարողությունների զարգացման և գործադրման միջոցով: Վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:
- Կներդրվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն գործերի հետաքննությունների և դատավճիռների գրանցամատյանի վարման ինստիտուտը:
- Հանրաքվեի հիման վրա կճանաչվի հինգ հարյուր միլիոն դրամից սկսած անօրինական և ապօրինի կերպով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքը, եթե դրանց փաստացի և իրական սեփականատերերը կամովին կընդունեն այդ ակտիվների անօրինական և ապօրինի հարստացման միջոցոցներով ձեռք բերելու փաստը և այդ ակտիվների իրական արժեքը։
- Պատրաստ կլինեն այդ ակտիվների արժեքի իննսուն տոկոսը տասը տարվա ընթացքում մաս-մաս վերադարաձնել Հայաստանի Հանրապետությանը և պետական ծառայության անցնել ու քաղաքականությամբ զբաղվել միայն օրենքներով սահմանված բարեխղճության կանոնների պահպանման դեպքում: Կամովին վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կոռուպցիայի դեմ պայքար
- Շարունակելու ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում արդյունավետ կիրառումը:
- Զարգացնելու ենք հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմները:
- Պարզեցնելու ենք վարչարարությունը: Ներդնելու ենք էլեկտրոնային գործիքներ, ծառայությունների մատուցման միասնական և դյուրին համակարգ:
- Հակակոռուպցիոն մարմինները՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանը, համալրելու ենք պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերով և ապահովելու ենք այս մարմինների գործունեությունը ամբողջական ծավալով:
- Իրականացնելու ենք կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում և դրա հիման վրա միջոցառումների ծրագրերի մշակում:
- Կրթության բոլոր օղակներում ներառելու ենք հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ առարկայական ծրագրեր։
- Թվայնացնելու ենք հանրային ծառայությունները՝ դրանց մատուցումը իրականացնելով մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով: Շարունակելու ենք հանրային ծառայության միասնական գրասենյակների ծավալումը մարզերում։