- Վճռականորեն արմատախիլ ենք անելու կոռուպցիան, գանձագողությունը՝ վերացնելով դրանք ծնող շարժառիթների ամբողջ շղթան։
- Պարզեցվելու եւ հստակեցվելու են գործարարությամբ զբաղվելու իրավական ընթացակարգերը, բարձրացվելու է որոշումներ կայացնելու թափանցիկությունը, առավելագույնս բացառվելու է օրենքների երկիմաստությունը։
- Վերանայելու ենք այն իրավական ակտերը, որոնք, խաթարելով մրցակցային միջավայրը, ընդունվել են՝ կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի տնտեսական շահից ելնելով։ Կասեցնելու ենք այն օրենքների կիրարկումը, որոնք ձեւավորում են ներդրումային անբարենպաստ միջավայր։
«Հայաստան» դաշինք
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Կոռուպցիայի դեմ պայքար
- Կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացման համակարգից անցում կկատարվի կենտրոնացված համակարգ։
- Կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմինը, որն իր գործունեությունը կիրականացնի հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (իրավապահ գործունեություն և նախաքննություն) հենասյուների վրա։
- Կմշակվեն և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական կրթության հաստատություններում, ԲՈՒՀ-երում կներդրվեն էթիկայի և հակակոռուպցիոն կրթության ծրագրեր՝ հաշվի առնելով ուսուցանվողների տարիքային առանձնահատկությունները:
- Հանրության շրջանում կծավալվեն հակակոռուպցիոն իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ, բեմադրություններ, կմշակվեն և կգործարկվեն հակակոռուպցիոն համակարգչային խաղեր:
- Էականորեն կբարելավվի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի բախման հայտարարագրման համակարգը: Այդ նպատակով կվերանայվի և կընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը, կվերանայվեն հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, ինչպես նաև հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները:
- Ամբողջական ծավալով կներդրվի իրական սեփականատերերի ինստիտուտը. կհիմնվի իրական սեփականատերերի ռեեստր, և այն վարող մարմնինը կօժտվի հարկային և բանկային գաղտնիքներին հասանելիություն ունենալու լիազորությամբ։
- Խոշոր և միջին բիզներսը ներկայացնող իրավաբանական անձանց մոտ կներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր
- Կստեղծվի կոռուպցիոն գործերով մասնագիտացած դատարան, որում պաշտոնի նշանակման վեթինգի իրականացման միջոցով կներգրավեն արժանի, պրոֆեսիոնալ և բարեվարք դատավորներ:
- Իրական գործնական հիմքերի վրա կներդրվի կոռուպցիայի հետևանքով գողացված ակտիվների վերականգնման և վերադարձման ինստիտուտը` ներքին կարողությունների զարգացման և գործադրման միջոցով: Վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:
- Կներդրվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն գործերի հետաքննությունների և դատավճիռների գրանցամատյանի վարման ինստիտուտը:
- Հանրաքվեի հիման վրա կճանաչվի հինգ հարյուր միլիոն դրամից սկսած անօրինական և ապօրինի կերպով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքը, եթե դրանց փաստացի և իրական սեփականատերերը կամովին կընդունեն այդ ակտիվների անօրինական և ապօրինի հարստացման միջոցոցներով ձեռք բերելու փաստը և այդ ակտիվների իրական արժեքը։
- Պատրաստ կլինեն այդ ակտիվների արժեքի իննսուն տոկոսը տասը տարվա ընթացքում մաս-մաս վերադարաձնել Հայաստանի Հանրապետությանը և պետական ծառայության անցնել ու քաղաքականությամբ զբաղվել միայն օրենքներով սահմանված բարեխղճության կանոնների պահպանման դեպքում: Կամովին վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով: