- Կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացման համակարգից անցում կկատարվի կենտրոնացված համակարգ։
 - Կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմինը, որն իր գործունեությունը կիրականացնի հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (իրավապահ գործունեություն և նախաքննություն) հենասյուների վրա։
 - Կմշակվեն և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական կրթության հաստատություններում, ԲՈՒՀ-երում կներդրվեն էթիկայի և հակակոռուպցիոն կրթության ծրագրեր՝ հաշվի առնելով ուսուցանվողների տարիքային առանձնահատկությունները:
 - Հանրության շրջանում կծավալվեն հակակոռուպցիոն իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ, բեմադրություններ, կմշակվեն և կգործարկվեն հակակոռուպցիոն համակարգչային խաղեր:
 - Էականորեն կբարելավվի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի բախման հայտարարագրման համակարգը: Այդ նպատակով կվերանայվի և կընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը, կվերանայվեն հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, ինչպես նաև հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները:
 - Ամբողջական ծավալով կներդրվի իրական սեփականատերերի ինստիտուտը. կհիմնվի իրական սեփականատերերի ռեեստր, և այն վարող մարմնինը կօժտվի հարկային և բանկային գաղտնիքներին հասանելիություն ունենալու լիազորությամբ։
 - Խոշոր և միջին բիզներսը ներկայացնող իրավաբանական անձանց մոտ կներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր
 - Կստեղծվի կոռուպցիոն գործերով մասնագիտացած դատարան, որում պաշտոնի նշանակման վեթինգի իրականացման միջոցով կներգրավեն արժանի, պրոֆեսիոնալ և բարեվարք դատավորներ:
 - Իրական գործնական հիմքերի վրա կներդրվի կոռուպցիայի հետևանքով գողացված ակտիվների վերականգնման և վերադարձման ինստիտուտը` ներքին կարողությունների զարգացման և գործադրման միջոցով: Վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:
 - Կներդրվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն գործերի հետաքննությունների և դատավճիռների գրանցամատյանի վարման ինստիտուտը:
 - Հանրաքվեի հիման վրա կճանաչվի հինգ հարյուր միլիոն դրամից սկսած անօրինական և ապօրինի կերպով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքը, եթե դրանց փաստացի և իրական սեփականատերերը կամովին կընդունեն այդ ակտիվների անօրինական և ապօրինի հարստացման միջոցոցներով ձեռք բերելու փաստը և այդ ակտիվների իրական արժեքը։
 - Պատրաստ կլինեն այդ ակտիվների արժեքի իննսուն տոկոսը տասը տարվա ընթացքում մաս-մաս վերադարաձնել Հայաստանի Հանրապետությանը և պետական ծառայության անցնել ու քաղաքականությամբ զբաղվել միայն օրենքներով սահմանված բարեխղճության կանոնների պահպանման դեպքում: Կամովին վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:
 
            «Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
            «Ազատ հայրենիք» դաշինք
Կոռուպցիայի դեմ պայքար