Պոպուլիզմը Հայաստանում

06/09/2021 14:11

«Պոպուլիզմը Հայաստանում»  հետազոտությունը նվիրված է հայաստանյան քաղաքական դաշտում առկա պոպուլիստական դիսկուրսի ուսումնասիրմանը: Վերլուծության են ենթարկվել մի շարք հայաստանյան քաղաքական ուժերի առանցքային դերակատարների տեքստերը և գնահատվել են այն առումով, թե արդյո՞ք դրանք պոպուլիստական են, և եթե այո, ապա որքա՞ն պոպուլիստական են: Կարևոր է նշել, որ սույն աշխատությունում մենք հիմնվել ենք  Team Populism -ի մշակած գնահատման չափանիշների վրա: Այս հետազոտության արդյունքում հայաստանյան ժամանակակից առաջատար քաղաքական ուժերի առաջնորդների արժեքային բնույթի, որոշակի քաղաքական գաղափարների, խոսույթների յուրօրինակ հավաքածու է ձևավորվել, որոնք հետազոտության անուղղակի արդյունքներից են: «Պոպուլիզմը Հայաստանում» հետազոտությունն իրականացվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Հետազոտությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝

https://political.am/storage/uploads/files/Online_Version_Populizm-in_Armenia_Final_9June21.pdf