«Քաղաքական կոմպաս» զեկույց
26/03/2020 15:54
Զեկույցի մասին
2020 թվականին Կոմպաս զեկույցը պատրաստվել է «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից՝ Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Զեկույցը բաղկացած է երկու մասից՝ քաղաքական կոմպասի արդյունքների վերլուծություն և իշխող ուժի 2019 թվականի գործունեության մոնիտորինգ։ Կոմպասի հարցաշարը բաղկացած է հասարակական, քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային ոլորտներին վերաբերող 43 հարցերից: Այս զեկույցի պատրաստման պահին հարցաթերթիկը լրացվել է 2244 օգտատերերի կողմից:
Այսպիսով, զեկույցն անդրադառնում է տարբեր՝ պատերազմ և խաղաղություն, սոցիալական, սոցիալ-տնտեսական, էթնիկ և կրոնական խնդիրներ, բնապահպանական և այլ հարցերի վերաբերյալ հայ հասարակության ընկալմանը: Այս զեկույցը, ինչպես նաև Compass-ը նպատակ ունեն հետևել հասարակության տարբեր միտումներին:
Ինչ վերաբերում է մոնիտորինգային մասին, «Քաղաքական երկխոսությունը», կարևորելով իշխող քաղաքական ուժի հաշվետվողականությունը նախընտրական խոստումների պահպանման հարցում, 2019 թվականին դիտարկել է իշխող ուժի նախընտրական և հետընտրական խոստումների համապատասխանությունը: Զեկույցում հատկապես շեշտը դրված է կառավարության ծրագրում ներառված գործողությունների և «Իմ քայլը» իշխող դաշինքի նախընտրական ծրագրում տրված խոստումների վրա։ Քաղաքական երկխոսությունը մշտադիտարկել է պետական կառավարման համակարգի օպտիմալացման և բարեփոխումների գործընթացներն անվտանգության, կրթության և առողջապահության ոլորտներում: Զեկույցը անդրադառնում է նաև այն չիրականացված գործողություններին, որոնք պետք է նախաձեռնվեին այս ժամանակահատվածում կառավարության կողմից։
Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով.