Զբոսաշրջություն

Ընտրություններ

«Հայ Ազգային Կոնգրես» logo «Հայ Ազգային Կոնգրես»

  • Տուրիզմի զարգացման ծրագրերում շեշտադրում կատարել այնպիսի հյուրանոցների, բիզնես հանդիպավայրերի եւ սպասարկման ենթակառուցվածքի զարգացման վրա, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ՏՏ եւ բարձր այլ տեխնոլոգիական համաշխարհային համայնքի համար քննարկումների, կոնֆերանսների եւ հանդիպումների համար նշանակետ հավաքատեղի։
  • Հարկային գործիքների կիրառմամբ էապես կրճատել «Զվարթնոց» օդանավակայանի կողմից մատուցվող սպասարկման ծախսերը` ավիափոխադրումների ծառայությունների արժեքն էապես նվազեցնելու նպատակով։
  • Առաջիկա 10-15 տարիներին հյուրանոցների կառուցումը ազատել հարկերից, իսկ գործունեության առաջին 5 տարիների համար սահմանել նվազագույն հարկեր։
  • Վերականգնել Երեւանի, Գյումրու, Գորիսի եւ մյուս բնակավայրերի հին թաղամասերը։
  • Ձեւավորել զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ մյուս ենթակառուցվածքները։
  • Հատուկ աջակցության առարկա դարձնել բժշկական զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Հայաստանի ճանաչելիության բարձրացման և շահավետ դիրքավորման նպատակով մշակելու ենք Հայաստանի նոր բրենդ և մարքեթինգային նյութեր, որով ներկայանալու ենք մեր թիրախային շուկաներում և մինչև 2030 թվականը հասնելու ենք մեր թիրախին՝ տարեկան 4․3 մլն միջազգային այցելու:
  • Շարունակելու ենք հանրային կարծիք ձևավորվողների (social influencer) և զբոսաշրջային ոլորտի հեռուստատեսային և առցանց հաղորդումներ հրավիրել Հայաստան:
  • Շարունակելու ենք մեծացնել Հայաստան թռչող ավիաընկերությունների թիվը, այդ թվում՝ ցածր արժեք ունեցող (low-cost airlines):
  • Մինչև 2023 թվականը բարեկարգելու ենք ավելի քան 20 զբոսաշրջային վայրեր և հարակից տարածքներ և բազմազանեցնելու ենք զբոսաշրջության տեսակները՝ մշակութային, բնության, ժամանցային, գործարար, բժշկական, առողջարանային, արկածային զբոսաշրջությունը՝ ընդգրկելով Հայաստանի զբոսաշրջային ներուժը:
  • Զբոսաշրջային ծավալների աճին զուգընթաց պայմաններ ենք ապահովելու տեղական և միջազգային ներդրումներ կատարելու համար: Սպասարկման և հյուրընկալության ծառայությունների բազմազանեցման և բարելավման ուղղությամբ նախատեսում ենք մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների և միջազգային ցանց հանդիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը:
  • Մեծացնելու ենք Հայաստանի մարզերում անցկացվող փառատոնների թիվը, ընդլայնվելու ենք մարզային բաշխվածությունը:
  • Ստեղծելու ենք առցանց հարթակ, որտեղից օտարերկրյա զբոսաշրջիկները հեշտությամբ կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթներ:
  • Նախատեսում ենք կարգավորել զբոսաշրջության ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը:

«Պատիվ ունեմ» դաշինք logo «Պատիվ ունեմ» դաշինք

  • Ստեղծել պայմաններ ՀՀ տարածքում միջազգային միջոցառումների կազմակերպման և սպորտային տուրիզմի զարգացման համար 
  • Զբոսաշրջության ոլորտում արդիական է այնպիսի ուղղությունների զարգացումը, որոնք պոտենցիալ զբոսաշրջիկներին կստիպեն Հայաստանում ավելի շատ միջոցներ ծախսել` առողջապահական տուրիզմ, մշակութային տուրիզմ, փառատոներ և այլն:

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն

  •  Նպաստել և աջակցություն ցուցաբերել զբոսաշրջության, սպորտային տուրիզմի տարածմանն ու զարգացմանը, ինչի աննախադեպ ներուժը Հայաստանի Հանրապետությունում առկա է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

  • Զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում։
  • Հյուրանոցային տնտեսության զարգացում։
  • Լեռնադահուկային զբոսաշրջության զարգացում։
  • Պատմական-մշակությային շեշտադրումով զբոսաշրջության զարգացում,
  • Բժշկական զբոսաշրջության զարգացում։ 
  • Հանրապետության տարածքում ներդնել ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանց, համաշխարհային շուկայում ամրապնդել Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկիր։
  • Հայաստանի ճանաչելիության մեծացման, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիայի ապահովման նպատակով շարունակաբար իրականացնել թիրախային ռազմավարություններ, բարձրացնել զբոսաշրջային ծառայությունների որակի նկատմամբ պահանջները։
  • Աջակցել և խթանել ՀՀ մարզերում զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը (ավանդական փառատոներ, տոնակատարություններ և այլն), մշակել և իրականացնել էկոտուրիզմի զարգացման ռազմավարությունը, ընդլայնել մարզական զբոսաշրջությունը, կոնկրետ թիրախային երկրների քաղաքացիների համար սահմանել առանց արտոնագրի մուտքի ռեժիմ կամ դյուրացնել մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը։

«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo «Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն

  • Բնության հատուկ պահպանվող տարածքների հիման վրա ստեղծել կենսոլորտային պահպանավայրեր, որոնք արդի աշխարհում զբոսաշրջային կարևոր այցեքարտ են և հնարավորություն կտան շրջակա տարածքի բնակիչներին տնտեսական առավել մեծ օգուտ ստանալ բնությունը պահպանելուց՝ քան ստանում են  գերշահագործումից:

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Այն ճյուղերում, որտեղ մեծաքանակ աշխատատեղերի ստեղծումը լինելու է գերակայություն, օրինակ՝ տուրիզմի, գյուղատնտեսության, սննդի արդյունա բերության, ադամանդագործության եւ ոսկերչության, թեթեւ արդյունաբերության  ապահովելու ենք միջազգային մրցունակության եւ որակի աճ:
  • Զբոսաշրջության ոլորտը պետք է վերականգնի Հայաստանում դինամիկ զարգացող ճյուղերից առաջատարի դիրքը: Կորդեգրվի զբոսաշրջության բնագավառի խթանման նոր քաղաքականություն:
  • Պետական աջակցությամբ կվերականգնվեն ոլորտին համավարակի պատճառած կորուստները (հարկային արտոնություններ, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր, սուբսիդիաներ եւ հարկերի վերադարձի մեխանիզմներ): Այն կնպաստի Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, համաչափ զարգաց մանը եւ Հայաստանում աղքատության նվազեցմանը։ 
  • Կարդիականացվի զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը՝ հստակ տարանջատելով պետության եւ մասնավոր հատվածի ուղղակի պարտավորություններն ու նախանշելով համագործակցության կոնկրետ ոլորտները։ 
  • Պետությունը ապահովելու է զբոսաշրջության զարգացմանն անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ մշակութային ու հոգեւոր ժառանգության պետական հոգածությունը: 
  • Պետությունը աջակցելու է միջազգային հարթակներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի եւ գրավչության ներկայացման գործընթացներին: Հատկապես կարեւորվելու են մշակութային, կրոնական, արկածային, էկո, գաստրոէգինու զբոսաշրջության տեսակները։ 
  • Պետության առաջնային խնդիրներից է ներգնա եւ արտագնա զբոսաշրջիկների անվտանգության եւ ազատ տեղաշարժի ապահովումը։ 
  • Մշակվելու եւ գործադրվելու է զբոսաշրջության ոլորտում ներդրումներ ներգրավելու, երկրի միասնական բրենդի ձեւավորման եւ դրա ճանաչելիության բարձրացման հատուկ ծրագիր։
  • Հատուկ ուշադրություն է դարձվելու Գյումրու զարգացմանը: Գյումրի-Անի առանցքը կարող է Հայաստանի հյուսիսում նոր, հետաքրքիր տուրիստական կլաստեր դառնալ։ Այդ hամատեքստում կարեւորվում է Գյումրու օդանավակայանի արդիականացումը։ 
  •  Պետություն-մասնավոր գործակցության շրջանակներում նոր լիցք է հաղորդվելու Դիլիջանում ներդրումների խրախուսման օրենքի կիրառմանը, եւ քաղաքի համակարգային զարգացման մասշտաբային նախագծերին։ 
  • Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում գործարկվելու է Գորիսի շրջանի Խնձորեսկ համայնքում յուրահատուկ տուրիստական կլաստերի ստեղծման ծրագիրը, որը կապահովի Խնձորեսկ-Գորիս-Տաթեւ առանցքի ակտիվացումը։ 
  • Լոռիում նախատեսվում է իրագործել զբոսաշրջության զարգացման ծրագիր՝ ընդգրկելով` Վանաձորը, Ստեփանավանը եւ Ախթալան:
  • Տարածաշրջանային լոգիստիկ հնարավորությունների զարգացման նպատակով ձեւավորվելու է առնվազն մեկական բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն` Շիրակի եւ Սյունիքի մարզերում: 
  • Սեւանը ազգային հարստություն է, ռազմավարական կարեւորագույն պաշար։ Այն կդիտարկվի ՄԱԿ-ի կենսոլորտային տարածքի կառավարման հայեցակարգի համատեքստում՝ համադրելի դարձնելով ավազանի բնակչության կայուն զարգացումն ու բնապահպանական շահերը։

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

  • Ներդրումային նպատակային ծրագրերի միջոցով հիմնել էքստրեմալ, արշավային (hiking) և մշակութային խոշոր տուրիստական կենտրոններ: