«Կուսակցությունների հետ երկխոսությունը»
21/09/2022 17:19
Քաղաքական երկխոսություն կազմակերպությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է հետազոտություն «Կուսակցությունների հետ և կուսակցությունների միջև երկխոսության և առանձնահատկությունները» թեմայով։ Հետազոտությունը բացահայտում է քաղաքական կուսակցությունների հետ և միջև երկխոսության ֆասիլիտացման լավագույն միջազգային փորձը, ինչպես նաև միջկուսակցական և կուսակցություններ-քաղհասարակություն երկխոսության առանձնահատկությունները Հայաստանում:
Հետազոտության նպատակներին հասնելու և հետազոտության առարկայի մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար հետազոտության հեղինակը՝ Սոնա Մխիթարյանը, կիրառել է փաստաթղթերի որակական վերլուծության մեթոդը, ինչպես նաև ուսումնասիրել է միջազգային առաջատար կազմակերպությունների և ուղեղային կենտրոնների վերոնշյալ երկխոսությանն ու համագործակցությանն անդրադարձող զեկույցներն ու հետազոտությունները:
Հետազոտությունում արտահայտված տեսակետները հեղինակինն են և պարտադիր չէ, որ համընկնեն «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության և Եվրասիա համագործակցության հիմնադրամի տեսակետներին
Հետազոտական աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Քաղաքական կուսակցությունների հետ և միջև երկխոսության առանձնահատկությունները»