ԵՎՐԱՍԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նախագծի անվանումը` «Կուսակցությունների հետ և կուսակցությունների միջև երկխոսության և համագործակցության առանձնահատկությունները» հետազոտություն

Նախագծի իրականացման ժամկետը` 3 ամիս (25.02.2022-15.05.2022)

Ֆինանսավորման չափը՝ 1 000 000 AMD

Նախագծի նկարագրություն

«Կուսակցությունների հետ և կուսակցությունների միջև երկխոսության և համագործակցության առանձնահատկությունները» hետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել քաղաքական կուսակցությունների հետ և նրանց միջև երկխոսությունն ու համագործակցությունն ինչպես միջազգային կոնտեքստում, այնպես էլ ներքաղաքական կոնտեքստում: Հետազոտության նպատակներին հասնելու և հետազոտության առարկայի մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար կիրառվելու է փաստաթղթերի որակական վերլուծության մեթոդը, ուսումնասիրվելու են միջազգային առաջատար կազմակերպությունների և ուղեղային կենտրոնների վերոնշյալ երկխոսությանն ու համագործակցությանն անդրադարձող զեկույցներն ու հետազոտությունները: