Եվրոպական Միության դեսպանությունը Հայաստանում
Նախագծի անվանում։ «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ»
Նախագծի իրականացման ժամկետներ։ 2 տարի (01.02.2021-31.01.2023)
Ֆինանսավորման չափը։ 83.264 €
Նախագծի նկարագրություն։
Ծրագրի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության դերակատարների արդյունավետ ներգրավումը հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հաստատել Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսություն՝ նպաստելով հաշվետու հանրային կառավարմանն ու քաղահասարակության և փորձագիտական համայնքի ներգրավմանը քաղաքականությունների մշակման տարբեր փուլերում։
Ծրագիրը իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Մարտունու կանանց համայնքային խորհրդի հետ համատեղ կոնսորցիումով: Ծրագիրը իրականցվելու է Երևանում, Գեղարքունիքի և Արարատի մարզերում։