Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ
Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ
Ծրագիր 1
Նախագծի անվանում։ «Ամեն ինչ քաղաքական է»
Նախագծի իրականացման ժամկետներ։ 25 ամիս (08.01.2020-07.31.2022)
Ֆինանսավորման չափը։ 117.670 $
Նախագծի նկարագրություն։
Քաղաքական երկխոսություն կազմակերպությունը սույն ծրագրի միջոցով նպատակ ունի խթանել արդյունավետ քննարկումներ քաղաքացիական հասարակության և պետական պաշտոնյաների միջև և բարձրացնել հանրային իրազեկվածությունը Հայաստանում բարեփոխումների քաղաքական բնույթի վերաբերյալ։
«Ամեն ինչ քաղաքական է» ծրագիրը բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝
- Երկխոսության տուն
Քաղաքական երկխոսության հարթակը ստեղծվել է՝ կայուն ժողովրդավարության ճանապարհին կարևոր քայլ համարելով քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունն ու համագործակցությունը։ Սույն բաղադրիչի շրջանակներում կազմակերպվում են մոդերացված քննարկումների շարք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկումները հիմնականում ուղղված են ինստիտուցիոնալ կապերի ավելացմանը և խնդիրների համագործակցային լուծման խթանմանը:
- «Քաղաքական հյուր» podcast
Քաղաքականության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ավելի լայն իրազեկվածություն բարձրացնելու համար ներկայացվում է «Քաղաքական հյուր» խորագրով ութ փոդքասթ: Յուրաքանչյուր փոդքասթի տևողությունը 20-30 րոպե է: Զրույցները լինում են որոշակի բարեփոխումների և դրանց շուրջ գործընթացների վերաբերյալ:
- «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից»
Բաղադրիչի շնորհիվ մարզաբնակ, համայնքային խնդիրներին իրազեկ ակտիվ երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու Քաղաքական երկխոսության կազմակերպության կողմից կազմակերպված եռօրյա դասընթացին՝ ծանոթանալով տեղական իշխանությունների, մարզպետարանների և պետական այլ մարմինների լիազորություններին ու գործառույթներին, փոփոխությունների տեսություններին, ինչպես նաև սովորելու գրել դրամաշնորհային ծրագրեր։
Ծրագիրը նաև հնարավորություն է ընձեռում ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին իրականացնելու հետազոտություններ քաղաքական հաղորդակցության ռազմավարությունը Հայաստանում թեմայի շրջանակներում։
Ծրագիր 2
Նախագծի անվանում։ «Ժողովրդավարությունն սկսվում է երկխոսությունից»
Նախագծի իրականացման ժամկետներ։ 21 ամիս (08.01.2022-04.30.2024)
Ֆինանսավորման չափը։ 140.900 $
Նախագծի նկարագրություն։
«Ժողովրդավարությունն սկսվում է երկխոսությունից» ծրագրի նպատակն է խթանել մարզերի երիտասարդ քաղաքացիների շարունակական ներգրավվածությունը քաղաքական հարցերում և բարելավել քաղաքական դիրքորոշումների հաղորդակցությունը և տվյալների վրա հիմնված քաղաքական վերլուծությունը Հայաստանում։ «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից» ծրագիրն աշխատում է երկու ուղղությամբ՝ խթանելով երկխոսությունը Հայաստանի մարզերում՝ ընձեռելով հնարավորություն 20 մարզաբնակ երիտասարդների ծանոթանալ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին և պարտականություններին, ինչպես նաև տիրապետել դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններին։ Մյուս ուղղությունը Քաղաքական կողմնացույցի զարգացումն է, որպեսզի այն ավելի ճշգրտորեն համապատասխանի Հայաստանի ներկայիս քաղաքական միջավայրին։
National Endowment For Democracy
Project 1
Name of the project։ Everything Is Political
Duration of the project: 25 months (08.01.2020-07.31.2022)
Amount of Funding: 117.670 $
Project description:
Within the project “Everything is political”, PD aims at fostering productive discussions between civil society and government officials, and to raise public awareness of the political nature of reforms in Armenia.
“Everything is political consists of several components`
- Dialogue House
The following political dialogue platform was created giving importance to the dialogue and cooperation of civil society and political actors on the path to sustainable democracy. In the scope of the component a series of moderated discussions are organized with the participation of civil society representatives and government officials. The discussions aim at building increased institutional connections and promoting collaborative problem solving.
- Political Guest Podcast
To raise broader awareness of the politics shaping reforms, eight episodes should be recorded. The duration of each episode is approximately 20-30 minutes. The conversations are about a specific reform process, and the considerations that go into those reforms.
- Democracy starts with Dialogue
Due to this component, 20-25 young citizens from the regions of Armenia, who are well aware of community issues, have the opportunity to participate in a three-day training organized by Political Dialogue. The participants get to know the responsibilities of local and national state bodies, the impact of politics on daily life, as well as learn the techniques of grant writing.
Also, the project gives a chance to students and young researchers to conduct research on the topics of politics.
Project 2
Name of the project։ Democracy Starts with Dialogue
Duration of the project: 21 months (08.01.2022-04.30.2024)
Amount of Funding: 140.900 $
Project description:
The project aims at promoting ongoing engagement of young citizens from the regions on political matters and improving communication of political positions and data-driven political analysis in Armenia. “Democracy Starts with Dialogue” project works in two directions: promoting dialogue in the regions of Armenia giving 20 young citizens an opportunity to get acquainted with the responsibilities of local and national state bodies, the impact of politics on daily life, as well as learning the techniques of grant writing. A socializing dinner with popular politicians and high-ranking officials is also a part of the training. And enhancing civic-tech product-Political Compass, to accurately fit the current political environment in Armenia.