Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ
Նախագծի անվանում։ «Քաղաքական կողմնացույց» գործիք
Նախագծի իրականացման ժամկետներ։ 12 ամիս (2018-19թթ)
Ֆինանսավորման չափը։ 42.175 €
Նախագծի նկարագրություն։ Նախագիծը բաղկացած է երեք բաղադրիչից․
«Քաղաքական կողմնացույց» գործիք
«Քաղաքական կողմնացույցը» եզակի թվային գործիք է, որը, ելնելով քաղաքացիների հայացքներից ու համոզմունքներից, նրանց տեղակայում է քաղաքական սպեկտրի առանցքում։ Պատասխանելով «Քաղաքական կողմնացույց»-ի հարցերին՝ օգտատերերը հնարավորություն ունեն դիտել տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումը սպեկտրի վրա և համեմատել սեփական արդյունքների հետ:
Երկխոսության հարթակ
Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունն ու համագործակցությունը համարելով կարևոր քայլ կայուն ժողովրդավարության ճանապարհին ՝ մենք ստեղծեցինք քաղաքական երկխոսության հարթակ: Կազմակերպվել են փորձագիտական քննարկումներ տարբեր թեմաների վերաբերյալ՝ աշխատանքային իրավունք, դատական համակարգի բարեփոխումներ, սոցիալական ապահովության խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, լրատվամիջոցներ ու ժողովրդավարություն և այլն:
Ընտրական ծրագրերի համեմատություն
Հաշվի առնելով քաղաքական դերակատարների հաշվետվողականությունը և հետևողականությունը կայուն ժողովրդավարության կայացման գործընթացում՝ մենք գործարկել ենք առցանց հարթակ, որտեղ ընտրողները հնարավորություն ունեն ծանոթանալու և համեմատելու քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերը: Այստեղ հնարավորություն կա համեմատել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը և նոր ձևավորված Կառավարության ծրագիրը ՝ ստուգելու, թե որքանով են պահվում ընտրական խոստումները: